Categories: Լրահոս 24/7

Նախկին համակարգը թիրախավորել է Սուքիասյաններին. ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ հնչում են անթույլատրելի հայտարարություններ, սպառնալիքներ այլ կարծիք ունեցողների և հասարակության այնանդամների հասցեներին, որոնք չեն միանում Արցախի անվան տակ իշխանատենչությամբ փողոց դուրս եկածներին:

Ի թիվս այլ գործիչների, վերջին շրջանում թիրախում է հայտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը և նրա գործարար ընտանիքը:

Սուքիասյաններն ինչպես գիտեն բոլորը 80 ականներից զբաղվում են գործարարությամբ, երբ ԽՍՀՄ-ում թույլատրվեց կոպերատիվ գործունեությամբ զբաղվելը:

Արցախի փրկության, բայց իրականում իշխանափոխության համար պայքարող մեկ երկու կուսակցությունների լիդեռներ, իրենց փոքրաթիվ հետևորդների ուղղորդում են և կազմակերպված խմբով անթույլատրելի հայտարարություններ են անում Սուքիասյանների ընտանիքի մասին, այդ կերպ թիրախավորելով ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքին: Սա ոչ միայն ժողովրդավարության դեմ է, այլ հակառակը, սա բռնություն է խոսքի միջոցով և ընտանիք թիրախավորելու արատավոր երևույթ:

Սուքիասյանների ընտանիքը, որ անկախ Հայաստանի տնտեսության հիմնադիրներից և Հայաստանի խոշոր հարկ վճարողներից մեկն է (տարեկան 30-50 միլիոն դոլար հարկ են վճարում), ունեն 5000-ից ավել աշխատակից, անհարկի կերպով դառնում է «փրկիչների» թիրախ, քանի որ պաշտպանում է ժողովրդավարական արժեքները:

Սուքիասյաններին արատավորող հայտարարություններով հիմնականում հանդես է գալիս ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, ով իր հայտարարություններում բազմիցս անհիմն վիրավորանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Խաչատուր Սուքիասյանի և նրա ընտանիքի հասցեին։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը հայտարարել է, որ Խաչատուր Սուքիասյանը «քրեաօլիգարխ» է՝ զրպարտելով նրան «թալանչիության» մեջ։ Բացի այդ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ իր ելույթի ժամանակ Աննա Մկրտչյանը գրեթե ամբողջ ընթացում վիրավորանքներ և անհիմն զրպարտություններ է հնչեցրել Խաչատուր Սուքիասյանի մասին։ Մասնավորապես պատգամավոր Մկրտչյանը մայիսի 10-ի ելույթում հայտարարել է, որ իրենց խնդիրը կապված է «Գռզոյի և նրա լնգուլավազների» հետ։

«Սրանք շրջակա միջավայրին անհայտ ինչ-որ կենդանիներ են։ Այս կատեգորիայի մեջ հիմնականում ախռանիկներն են։ Գռզոն Նիկոլի իշխանազավթման մեջ իր փայը ունի ու պիտի այդ փայը պահանջի, ստանա։ Դրա համար հիմա ատամները սրսռացնելով ինչ ունի-չունի հավաքում է՝ ախռանիկներից մինչև միլիարդներ, որ օր, ժամ, շաբաթ երկարացանի Նիկոլի իշխանությունը։ Այս կատեգորիան վաղվա Հայաստանում տեղ չունի ու իր պատիժը ստանալու է։ Առանց Նիկոլ Հայաստանը ենթադրում է առանց «Գռզո» Հայաստան, որ առանց Նիկոլ Հայատանից մեկ վայրկյան հետո լինելու է առանց Գռզո Հայաստան»,- ելույթում ասել է Աննա Մկրտչյանը։

Սրան զուգահեռ «Արցախի փրկության» հետ կապվող անհնազանդության ակցիաների ընթացքում ցուցարաների մի խումբ սուլում և վանկարկում է «Առանց Գռզո Հայաստան»։ Ցուցարաները, վանկարկելով «Գռզո» այդ կերպ թիրախավորում են պատգամավորին և նրա ընտանիքին։ Պատգամավորի և նրա ընտանիքին թիրախավորել են նաև ընդդիմադիր ԶԼՄ-ները՝ փորձելով նսեմացնել նրանց անունն ու գործունեությունը։ Ի մասնավորի, մի քանի ԶԼՄ-ներ, ակնհայտ սուտ տեղեկություններ են գրում, թե իբր ոստիկանության համազգեստով ցույցերին մասնակցում են նաև Սուքիասյանի թիկնապահները։ Նման ստերով զանգվածներին ուղղորդում և թիրախավորում են նաև բողոքավորներին առաջնորդող լիդեռները, որոնք նախկինում եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ;

Հաշվի առնելով վերոնշյալ օրինակները՝ կարող ենք փաստել, որ այս ամենը Խաչատուր Սուքիասյանի և նրա ընտանիքի դեմ հստակ սպառնալիք է, որն օր օրի ավելի ագրեսիվ բնույթ է ստանում։ «Առանց Գռզո Հայաստանը» հայտարարությունը, որն հնչում է ընդդիմադիր ուժերի ղեկավարների կողմից, ենթադրում է, որ նրանք վրեժխնդրությամբ են լցված Խաչատուր Սուքիասյանի և նրա ընտանիք հանդեպ, և ունեն ոչ օրինական նպատակներ և ցանկություններ: Նրանց շարժիչ ուժը ոչ թե օրենքն է, այլ խունտայական մտածելակերպն ու ոչ կանոնադրական հարաբերությունները, ինչ վերջը Հայաստանում տրվել 2018 թվականին:
Մականուներով, վիրավորանքներով, զրպարտություններով ելույթները չեն բխում խաղաղ ցույցերի տրամաբանությունից։ Նման հայտարարությունները հարված են ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, որոնք 2018թ․-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում դրական բարձր ցուցանիշներ են գրանցել։

Նկատենք, որ բացի Խաչատուր Սուքիասյանից և նրա ընտանիքից, թիրախավորված են նաև այն անձինք և կազմակերպությունները, որոնք չեն աջակցում նախկին իշխանության ներկայացուցիչներին և չեն ցանկանում որ Հայաստանը վերադառնա նախկին ոչ ժողովրդավար և կոռումպացված համակարգին:

Հոդվածը ՝ Zarkerak.am-ի։

Թիվ 1

Recent Posts

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը: Թիվ 1…

6 hours ago

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած մասը»

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած…

6 hours ago

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

11 hours ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

11 hours ago