Լրահոս 24/7

Սփյուռքի կողմից տեսնում ենք էական ներդրումներ․ Քերոբյան

Սփյուռքահայերի կողմից շատ լայն է հետաքրքրությունը ներդրումների առումով: Այդ մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ անցկացվել է հարցում. մոտ 2000 մասնակից պատասխանել է հարցերին, և նրանց 74 տոկոսը հայտնել են, որ հետաքրքրված են Հայաստանում ֆինանսական նոր գործիքների մեջ ներդրում անելու հարցում, և կեսը ասել է, որ հետաքրքիր է սփյուռքի պարտատոմսերում ներդրումներ անել:

Նա նշեց, որ այդ հարցման արդյունքները ներկայացրել են վարչապետի աշխատակազմին, և հետագա գործողությունները կբխեն մեր ընդհանուր ներքին քննարկումներից: «Մենք արդեն սփյուռքի կողմից տեսնում ենք էական ներդրումներ՝ հիմնականում ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Եվրոպայից, ինչպես նաև Միջին, Մերձավոր Արևելքից:

Մենք տեսնում ենք նաև մեծ հետաքրքրություն կա նաև եվրոպական երկրներից, Ռուսաստանից և այլ երկրներից արդեն ոչ սփյուռքահայերի կողմից, այլ՝ այլազգիների: Այդ առումով ներդրումային միջավայրն իսկապես խոստումնալից է»,- նշեց Վահան Քերոբյանը:

Նա հայտնեց, որ անցած տարի ներդրումների ռեկորդային ցուցանիշ ենք ունեցել, և պետք է ավելացնեն ներդրումների հոսքը Հայաստան:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

13 hours ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

13 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

13 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

13 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

13 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

13 hours ago