Լրահոս 24/7

Կառավարությունը առաջարկում է «էներգաարդյունավետ» վարկեր՝ բնակարանները վերանորոգելու համար

Կառավարությունն այսօր իր հերթական նիստում հաստատեց բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը:

Ըստ նախագծի՝ այդ կարգով սահմանվում են բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի շահառուներին ներկայացվող պահանջները, ծրագրի իմաստով էներգաարդյունավետության չափանիշները, վերանորոգման վարկերի ծախսային ուղղությունները, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընթացակարգը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նիստի ընթացքում հայտնեց՝ որ միջոցառումներն են համարվելու ներգաարդյունավետության չափանիշներին համապատասխան:

Այսպիսով դրանք են՝

1) պատերի, տանիքների, միջհարկային ծածկերի ջերմամեկուսացում.

2) էներգաարդյունավետ շինարարական նյութերի ձեռքբերում.

3) արտաքին դռների և պատուհանների ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում.

4) ջեռուցման կամ ջրատաքացուցիչ կաթսայի (գազի կամ էլեկտրա­կա­նու­թյան հիմքով) և ջեռուցման համակարգի բաղադրիչների (խողովակներ, սեկ­ցիա­ներ և այլն) ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում.

5) հովացման համակարգերի, էներգաարդյունավետ օդափոխիչի, օդորա­կիչի ձեռքբերում և տեղադրում.

6) արևային համակարգերի (ջրատաքացուցիչ, ֆոտովոլտային) ձեռքբերում և տեղադրում.

7) լուսադիոդային լամպերի և լուսատուների ձեռքբերում:

Վարկի ընդհանուր գումարի ոչ ավելի, քան 10%-ը կարող է ուղղվել կեն­ցաղային տեխնիկայի (առնվազն էներգախնայողության A+ դասի սառնարան, լվացքի մեքենա, սպասք լվացող մեքենա, էլեկտրական ջեռոց, էլեկտրական սալօջախ, էլեկտրական ջրատաքացուցիչ) ձեռքբերմանը: Կենցաղային տեխնիկայի ձեռքբերումը չի համարվում էներգաարդյունավետ միջո­ցառում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով այս նախագծին, նշեց, որ դրանով փորձում են քաղաքացիներին աջակցել, որ բնակարանային ֆոնդի ընթացիկ վիճակը, որակը բարձրացվեն, այսինքն՝ քաղաքացիներին առաջարկվում է սուբսիդավորվող վարկեր բնակարանների նորացման համար:

«Հատկապես գյուղական վայրերում բնակֆոնդի մաշվածության լուրջ խնդիր ունենք. հատկապես գյուղական վայրերում առանձնատները ոչ ռացիոնալ չափերի են: Մենք հիմա ուզում ենք քաջալերել և հույս ունենք, որ բանկային համակարգը մեզ կօգնի, որպեսզի առանձնատները վերակազմակերպվեն: Մանավանդ հիմա տուրիզմի ոլորտում ծրագրեր կան, որոշակի ակտիվացում կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պարտադիր պայման է դրվում, որ վարկի առնվազն 30 տոկոսը պետք է օգտագործվի էներգախնայողության համար և հավելեց՝ չպետք է թույլ տան, որ վերցված վարկը այլ նպատակներով ծառայի:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

12 hours ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

12 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

12 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

12 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

12 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

12 hours ago