Լրահոս 24/7

Նախատեսվում է 15-17 ջրամբարների շինարարություն է․ Քերոբյան

«Կառավարության միջոցառումների ծրագրով  15-17 ջրամբարների շինարարություն ենք նախաձեռնել, որոնց մի մասի նախագծման աշխատանքներն արդեն ընթանում են, երկու ջրամբար արդեն շինարարության փուլում են գտնվում»,- այսօր Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` խոսելով այժմ կառուցվող ջրամբարների շինարարության փուլի մասին:

Պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք այս տարի գյուղատնտեսները ապահովագրված կլինեն ոռոգման ջրի խնդրից Քերոբյանն նշեց` հստակ պատասխանել կդժվարանա. 

«Մեկ տարվա մեջ հնարավոր չէ կառուցվածքային փոփոխություն անել, բայց այնուամենայնիվ այն տվյալները, որ մենք ունենք այսօր ջրամբարների լցվածության վերաբերյալ ավելի լավն են քան անցած տարվանը եւ մենք հույս ունենք որ այս տարի շատ ավելի քիչ ջրային խնդիր կունենանք»:

Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` անում են ամենը, որ օր-օրի մեծացնեն ջրային ոլորտի ենթակառուցվածքների զարգացմանը միտված ներդրումները: 

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

8 hours ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

8 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

8 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

8 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

8 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

8 hours ago