Աշխարհ

ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային մատակարարել հրթիռային համակարգեր. CNN

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հակված է Ուկրաինա ուղարկել հեռահար բազմակի հրթիռային համակարգեր (MLRS): Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ը կհայտարարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի բազմակի արձակման հրթիռային համակարգեր։

Ուկրաինայի իշխանությունները երկար շաբաթներ խնդրում էին նման զենքի մատակարարում, սակայն ավելի վաղ Վաշինգտոնը հրաժարվեց կատարել այդ խնդրանքը՝ մտավախություն ունենալով, որ Ուկրաինան կարող է օգտագործել դրանք ռուսական տարածքը գնդակոծելու համար, ինչը կարող է հանգեցնել հակամարտության սրման։

Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ բարձրացվել է նաև այն հարցը, թե արդյոք նման մատակարարումները կվտանգեն հենց Միացյալ Նահանգների անվտանգությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ համակարգերի պաշարներն այնքան էլ մեծ չեն։ Անցյալ շաբաթ, գրում է CNN-ը, Պենտագոնի պաշտոնյաները հանդիպել են Lockheed Martin-ի գործադիր տնօրենի հետ՝ քննարկելու MLRS-ի արտադրության ուժեղացման հարցը:

Տարբերակներից մեկը կարող է լինել Ուկրաինային ավելի կարճ հեռահարության հրթիռային համակարգեր տրամադրելը, նշում են CNN-ի աղբյուրները: Ակնկալվում է, որ ուկրաինացի զինվորականներին ամերիկյան զենքի հետ աշխատելու ուսուցումը կտևի մոտ երկու շաբաթ։

Աղբյուրը՝ Meduza-ի։

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։

Թիվ 1

Recent Posts

Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը լինելու է Գերմանիայում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Նախագահը մասնակցելու…

24 mins ago

«Չգիտես՝ շենքը երբ կփլվի, բայց կփլվի վստահաբար». քաղաքապետ

«Միշտ պետք է հիշենք, որ այս ծրագրերում Երևանը որևէ պարտավորություն չունի, սա բարի կամքի դրսևորում…

25 mins ago

«Հնարավոր է՝ ոչ թե 250, այլ 150 ավտոբուսով խնդիրը լուծել». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային խնդրին՝ նշելով, որ Իլ դե Ֆրանսի փորձով…

38 mins ago

ԱՄՆ-ն փոխհատուցում է առաջարկել Իսրայելին՝ Իրանի օբյեկտների վրա հարձակումից հրաժարվելու համար

ԱՄՆ-ն փոխհատուցում է առաջարկել Իսրայելին՝ Իրանի օբյեկտների վրա հարձակումից հրաժարվելու համար. գրում է Kan-ը։ Ըստ…

39 mins ago

«Ինչ գրված չէ Սահմանադրության հոդվածների մեջ, դրան վերագրել հնարավոր չէ». ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հոկտեմբերի 4-ին պատասխանել է «Արմենպրես»-ի մի քանի հարցերին: -Տիկի՛ն Բադալյան, անդրադառնալով հոկտեմբերի…

40 mins ago

«Հասկացեք այդ ծրագրի իրատեսականությունը, և ըստ այդմ հայտարարենք». Տիգրան Ավինյան

Կառավարության կողմից ֆինանսավորված 32 անվազույգերի վերջին խմբաքանակը՝ 8 հատն արդեն Հայաստանում է. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական…

41 mins ago