Լրահոս 24/7

ՀՀ նախագահը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 22-25 Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել պետական ու հասարակական գործիչների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի զարգացման ծրագրերը, համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Հանրապետության նախագահը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Վահագն Խաչատուրյանի և Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել երկկողմ օրակարգին, առանձնահատուկ ընդգծվել տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության առավել խթանման կարևորությունը:

Նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Նաիֆ Ալ Հաջրաֆի, Քարֆուր հիպերմարկետների ցանցի գլխավոր գործադիր տնօրեն Ալեն Բեյջանիի, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայիի հետ:

Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle մեդիաընկերությանը, որի ընթացքում խոսել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, տնտեսական զարգացումների, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին:

Թիվ 1

Recent Posts

Ռուսաստանը չի հրաժարվում Հարավային Օսեթիայի «անկախության» ճանաչումից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հոկտեմբերի 4-ին Մոսկվայում ընդունել է Հարավային Օսեթիայի «պաշտոնակից» Ջիոեւին: Վրաստանի…

2 mins ago

YoHealth-ը լեռնագնացներին 100-ական FTN-ով է պարգևատրել

YoHealth հավելվածի հայտարարած լեռնագնացության մարտահրավերն ու արդյունքներն ամփոփվել են․ 50 լեռնագնացներ վերջին 20 օրերի ընթացքում հաղթահարել…

9 mins ago

«Առանց մեր օգնության Ուկրաինայի հակամարտությունը 15 օրում կավարտվեր». Բորել

Առանց Արևմուտքի օգնության Ուկրաինայի հակամարտությունը 15 օրում կավարտվեր. հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության…

35 mins ago

Վարույթ՝ «Յուտաքսի» ընկերության դեմ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «Յուտաքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ՝…

48 mins ago

Երեխաներին առևանգել փորձողը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել երեխաների առևանգման փորձից։ ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում…

59 mins ago

Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում չի նախատեսվում. ԱԳՆ խոսնակ

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում.…

1 hour ago