Լրահոս 24/7

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ա․ Լույոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը դինամիկ զարգանում է, և Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդմամբ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին գնահատականի համար՝ դեսպան Լույոն նշել է, որ Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը և պատրաստակամ է շարունակել այն սերտացնելու ջանքերը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններինն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին վերաբերող հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

12 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

13 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

13 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

15 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

15 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

16 hours ago