Լրահոս 24/7

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերթական անգամ բողոքել է, որ հայկական կողմը զարգացնում է պաշտպանական ոլորտում գործակցությունը տարբեր երկրների հետ:

Այխան Հաջիզադեն մեղադրել է Հայաստանին իբր ռազմականացման և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու համար:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել էր Բաքվից հնչող մեղադրանքներին և սպառնալից հայտարարություններին:

Անի Բադալյանը վստահեցրել է՝ պաշտոնական Երևանը բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։

Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։

ՀՀ ԱԳՆ խոսնակը շեշտել է՝ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը իրացնելու նպատակով։

«Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը»,- հավելել է Անի Բադալյանը։

Նա կոչ է արել ագրեսիվ հռետորաբանության փոխարեն կենտրոնանալ Խաղաղության պայմանագիր ստորագրելու և մյուս հարցերը շուտափույթ լուծելու վրա։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…

11 minutes ago

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…

28 minutes ago

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

42 minutes ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

53 minutes ago

Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր

Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…

1 hour ago

Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…

2 hours ago