Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր ու զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նշվում է նաև, որ երկրի ղեկավարին ուղեկցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի անդամները: