Լրահոս 24/7
26.07.2026

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

2026-ի օգոստոսը խոստանում է բացառիկ լինել երկնքի սիրահարների համար. մեկ ամսվա ընթացքում տեղի կունենան մի քանի նշանակալի աստղագիտական երևույթներ՝ Արեգակի լրիվ խավարում, Պերսեիդների աստղաթափի պիկ, և Լուսնի մասնակի խավարում։ Ինչպես ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ամենահետաքրքիր օրը օգոստոսի 12-ն է։ Այդ օրը գրեթե միաժամանակ տեղի կունենան երեք կարևոր իրադարձություն՝ Արեգակի լրիվ խավարում, Նորալուսին և Պերսեիդների ակտիվության առավելագույն փուլը։ 

«Նման համադրություն հաճախ չի հանդիպում, և հենց դա է 2026 թվականի օգոստոսը դարձնում առանձնահատուկ», – գրել է Ազիզյանը։

Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։ Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։ Խավարման պահին Լուսինը Երկրից կլինի մոտ 359 445 կմ հեռավորության վրա (միջինը 373320կմ)։ Այդ պատճառով այն երկնքում սովորականից փոքր-ինչ ավելի խոշոր կերևա և ամբողջությամբ կծածկի Արեգակը։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում, ուստի այս երևույթը մեր երկրից հնարավոր չի լինի դիտել։

Նույն գիշերը երկնքում կակտիվանան նաև Պերսեիդները՝ տարվա ամենահայտնի և դիտարժան աստղաթափերից մեկը։ Պերսեիդներն առաջանում են, երբ Երկիրն անցնում է Սվիֆթ–Թաթլ գիսաստղի թողած մանր մասնիկների հոսքի միջով։ Մթնոլորտ մտնելիս այդ մասնիկներն այրվում են և երկնքում թողնում վառ հետքեր։ Հայաստանում դիտումների համար լավագույն ժամանակը կլինի՝ 23:00-ից մինչև լուսաբաց, հատկապես՝ 02:00–05:00։ Իդեալական պայմաններում հնարավոր կլինի տեսնել մինչև 100 երկնաքար ժամում։ Ավելին, գագաթնակետի գիշերը երկնքում տեսանելի կլինի մոլորակների շքերթ վեց մոլորակներով՝ Նեպտուն, Սատուրն, Ուրան, Մարս, Մերկուրի և Յուպիտեր։ Իրականում երկնաքարերի թիվը կախված կլինի դիտման վայրից, երկնքի պարզությունից և լույսի աղտոտվածությունից։ 2026 թվականին դիտման պայմանները հատկապես բարենպաստ կլինեն, քանի որ Պերսեիդների պիկը համընկնում է Նորալուսնին։ Լուսնի լույսը չի խանգարի, և թույլ երկնաքարերն ավելի լավ տեսանելի կլինեն։ Դիտումների համար ցանկալի է ընտրել քաղաքային լուսավորությունից հեռու, բաց հորիզոն ունեցող վայր։

Օգոստոսի վերջին Լուսինը կհասնի լիալուսնի փուլին։ Այս անգամ լիալուսինն առավել հետաքրքիր կլինի, քանի որ այն կուղեկցվի մասնակի Լուսնի խավարումով։ Խավարման առավելագույն փուլը կլինի՝ 04:12 UTC-ին, կամ 08:12-ին՝ Երևանի ժամանակով։

Խավարումը տեսանելի կլինի աշխարհի բազմաթիվ շրջաններից, սակայն Հայաստանի համար կարևոր է հաշվի առնել ոչ միայն խավարման ընդհանուր տեսանելիության գոտին, այլև Լուսնի մայր մտնելու ժամը։ Խավարման որոշ փուլեր կարող են համընկնել արևածագի և Լուսնի մայր մտնելու ժամանակահատվածի հետ, ուստի լավագույն տեսանելիությունը կարող է լինել սահմանափակ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է