Լրահոս 24/7

Հանրապետության տոնի առթիվ մի խումբ զինծառայողներ և կամավորականներ են պարգևատրվել

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ և կամավորականներ պարգևատրել են մեդալներով։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին, նրանց հարազատներին և շնորհակալություն հայտնել ցուցաբերած խիզախության և նվիրումի համար:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է.
«Այսօրը շատ խորհրդանշական է մեզ համար և մեր պատմության մեջ ամենակարևոր, ամենալուսավոր օրերից է:

Երկար դեգերումներից հետո մենք կարողացանք նորից ստանալ մեր պետությունը կառուցելու հնարավորություն և մենք մայիսի 28-ը նշում ենք որպես Հանրապետության օր: Դժվար ժամանակներ, օրեր ենք ապրել, բայց կարողացել ենք մեր պետականությունը պահպանել:

Մեր հաջողությունները պայմանավորված են եղել նրանով, որ մենք ապավինել ենք մեզ, վստահել ենք մեր ուժերին և կարողացել ենք հաղթել:

Երբ մի փոքր հեռվից ենք նայում նույնիսկ անհավանական է թվում: Դժվար էր հավատալ, որ կարելի էր 1918 թվականից հետո, ցեղասպանության այդ դաժան օրերից հետո պետություն կերտելու մասին մտածել: Սակայն հայ ժողովուրդը, մեր նախնիները դա արեցին: Այդպիսի հնարավորություն եղավ 1991 թվականին:

Ընդհանրապես Առաջին հանրապետության, Խորհրդային միության տարիների մասին տարբեր գնահատականներ են տալիս, սակայն կարծում ենք, որ մենք բոլորս միասին գնահատում ենք և՛ մեկը, և՛ մյուսը և այսօրվա մեր անկախ պետականությունը չէր լինի, եթե 1918 թվականը և Խորհրդային միության այդ 70 տարիները չլինեին:

Մենք 1991-ին էլ այդպես վարվեցինք և հիմա էլ ենք այդպես վարվում, այսինքն՝ ապավինում ենք մեր ուժին, մեր հնարավորություններին, վստահում ենք մեր իշխանությանը, մեր ժողովրդին և համոզված ենք, որ իսկապես կարողանալու ենք կերտել այն պետությունը, այն երկիրը, որի մասին երազում ենք:

Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ և մաղթում հաջողություններ, իսկ մեր պետականությանը՝ ուժ, կորով՝ դիմանալու այս դժվարին փորձություններին»։

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

4 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

4 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

4 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

5 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

5 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

5 hours ago