Լրահոս 24/7

Կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառած ակցիայի մասնակիցը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Բաղրամյան 1-ին նրբանցքում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված  հավաքի մասնակիցներից մեկի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:
 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հիշյալ վայրում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված  հավաքի մասնակիցները փորձել են ճեղքել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից կազմված «կենդանի պատը», որի ժամանակ մասնակիցներից մեկը նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, իջեցրել է նրա ձեռքի վահանը և ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելով՝ ուժգին հարվածել գլխի շրջանին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

9 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

10 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

10 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

11 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

11 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

12 hours ago