Լրահոս 24/7

Լուվրում տղամարդը տորթով ներկել է Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա»-ի պաշտպանիչ ապակին

Կիրակի օրը՝ մայիսի 29-ին, տարեց կնոջ հագուստով մի տղամարդ հաշմանդամի սայլակով եկել է թանգարան, մոտեցել դա Վինչիի աշխատանքին, որը հայտնի է նաև որպես Մոնա Լիզա, և սկսեl տորթ քսել նկարը ծածկող պաշտպանիչ ապակու վրա: Հետո նա վարդեր է շաղ տվել դահլիճում։
Նրան ոստիկանությունը բերման է ենթարկել, գրում է BFM-ը, նա ասել է, որ «պետք է մտածել Երկրի մասին»։ Հավանաբար, ենթադրում են լրատվամիջոցները, խոսքը ինչ-որ «բնապահպանների ակցիայի» մասին է։

Լուվրի ղեկավարությունը և իրավապահ մարմինները դեռևս չեն մեկնաբանել կատարվածը։ Միջադեպի մասին հայտնի է դարձել սոցցանցերում ականատեսների հրապարակումներից։
«Մոնա Լիզան»՝ աշխարհի ամենահայտնի կտավներից մեկը, բազմիցս դարձել է վանդալների հարձակումների առարկա։

1956 թվականին Լուվրի այցելուներից մեկը թթու է լցրել նկարի վրա։ Նույն թվականին նկարի վրա քար են նետել՝ վնասելով ներկի շերտը։ Դրանից հետո դա Վինչիի աշխատանքը ծածկվել է զրահակայուն ապակիով։ 1974 թվականին, երբ Տոկիոյում ցուցադրվում էր Մոնա Լիզան, այցելուն փորձել է ներկ շաղ տալ նկարը ծածկող ապակիի վրա: 2009 թվականին Ռուսաստանի քաղաքացին գավաթ է նետել դա Վինչիի նկարի վրա, որը հետագայում բացատրել է իր արարքը Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալուց հրաժարվելով։

«Ջոկոնդան» նույնիսկ գողացել են. 1911 թվականին նկարը Լուվրից գողացել է իտալացի դեկորատոր Վինչենցո Պերուջիան։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ ցանկանում է իտալացի նկարչի աշխատանքը վերադարձնել Իտալիա։ Նկարը հայտնաբերվել է երկու տարի անց։

Աղբյուրը՝ Meduza-ի։
Թարգմանությունը՝ Աստղ Խաչատրյանի։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

1 hour ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

2 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

2 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

2 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

2 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

3 hours ago