Լրահոս 24/7

Մեր հիմնական խնդիրը` մինչև սպառողը բոլորին հավասար պայմաններ տրամադրելն է․ Խ. Սուքիասյան

Մայիսի 30-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Մաքսային կարգավորման և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ բրոքերների ապահովագրման թեմային՝  նշելով, որ այն բրոքերները, որոնք իրականացնում են որոշակի ծառայություններ, պետք է օրենքի պահանջով ապահովագրված լինեն, որովհետև խոսքը շղթայված աշխատանքի մասին է։ «Նրանք կարող են տասնյակ կազմակերպությունների սպասարկել կամ այդ կազմակերպությունների պատճառով խնդիներ ունենալ։

Օրինակ՝ զարգացած երկրներում ենթադրենք մեկը էլեկտրական լար է անցկացնում, նա ապահովագրում է այդչափ աշխատանքով, որն իրականացնում է կազմակերպությունը։ Այդ աշխատանքի արդյունքում, եթե վնասվի մալուխ,  նա պետք է ապահովագրված լինի կամ ունենա դեպոզիտով իքս գումար»,- նշեց Սուքիասյանը, որին ի պատախան՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը շեշտեց, որ նախատեսվում է մաքսային ներկայացուցիչների ռեեստրի վարման պահանջ, որը գալիս է փոխարինելու նախկին լիցենզավորման պահանջին, քանի որ ռեեստրում հաշվառվելու համար կան դեպոզիտ գումարի և ապահովագրության կարգավորումներ։

Պատգամավոր Խ․ Սուքիասյանը առաջարկեց նաև, որ մասնագիտական կառույցները, օրինակ՝ բժշկական սարքավորումներինը և դեղորայքինը, օրենքով ունենան իրավաբան, որն  այդ ուղեկցության ժամանակ  ի հայտ կբերի բոլոր խնդիրները և  կուղեկցի այդ կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը։ Ֆինանսների նախարարի տեղակալը նշեց, որ անպայման կքննարկվի այս առաջարկը։

Սուքիասյանը նաև առաջարկեց, որ մաքսային արժեքը լինի ծածկագրերով և էլեկտրոնային։ Այս դեպքում, եթե ԵԱՏՄ-ում այդպիսի պայմանի հասնենք, օրինակ՝ ինչ-որ ապրանք ձեռք բերենք Ղազախստանի որևէ  կազմակերպությունից, այդ հաշվով ապրանքանիշը ավտոմատ կուղարկվի ՀՀ հարկային մարմին։

«Վերջին հաշվով, մեր հիմնական խնդիրը, որպես պետական մարմին, պետք է լինի նրանում,  որ բոլորին հավասար՝ մինչև սպառողին հասնելը պայմաններ տանք»,- նշեց պատգամավորը։

Խաչատուր Սուքիասյանը նաև անդրադարձավ էլեկտրոնային սարքավորումներին՝ նշելով, որ պետք է ապագայում ՀՀ-ում լինի ճկուն հնարավորություն՝ հավաքագրելու ցանկացած գործիք ու սարքավորում, որը կկարողանանք տեսնել էլեկտրոնային կառավարումով։ Սրան ի պատասխան՝ Արման Պողոսյանը նշեց, որ այս հարցը ուշադրության կենտրոնում է, այն կոչվում է կոմպլեկտավորման բեռների հավաքագրման գործիքակազմ, որը հնարավություններ պարունակող գործիք է, որի արդյունքում երկրում կկոմպլեկտավորվեն տարբեր մասերի բեռներ։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

9 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

10 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

10 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

10 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

11 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

11 hours ago