Լրահոս 24/7

Team Telecom Armenia-ն ներգրավել է 45 մլն դոլար ֆինանսավորում

Գերարագ ինտերնետի հասանելիությունը բարելավելու և Հայաստանում հզոր թվային տնտեսությանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն IFC ու EBRD միջազգային ֆինանսական կառույցներից, ինչպես նաև Ամերիաբանկից ներգրավել է 45 մլն դոլարի ֆինանսավորում: Team Telecom Armenia-ն այս ֆինանսավորումն ուղղելու է տարածաշրջանում եզակի 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցի կառուցմանը Հայաստանի քաղաքներում և գյուղերում։

Մեկնաբանելով համագործակցության մեկնարկը՝ Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց․ «Մենք կարևորում ենք մեր հանդեպ վստահությունը, հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող գլոբալ զարգացումների ֆոնին, երբ ներդրումները ռիսկային են։ Այս աջակցությունը Team-ին հնարավորություն կտա արագացնել կապիտալ ներդրումների ծրագիրը, ընդլայնել ու արդիականացնել ինչպես ֆիքսված, այնպես էլ շարժական ցանցերը՝ բարելավելով անհատ բաժանորդներին, բիզնես հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակն ու խթանելով նորարարությունը և տնտեսական աճը»:

Ֆինանսական փաթեթը կօգնի ընկերությանը բարելավել իր հեռահաղորդակցության ցանցերի ծածկույթը և սպասարկման որակը, ներառյալ 4G բջջային ցանցի ընդլայնումը և NGN օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը երկրի ողջ տարածքում: Նախագծի արդյունքում ավելի արագ և որակյալ ինտերնետից կօգտվի նվազագույնը 1,1 մլն բջջային համակարգի բաժանորդ, իսկ ավելի քան 450 հազար տնային տնտեսություն կապահովվի արագ օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիությամբ:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ենթակառուցվածքների և բնական պաշարների տարածաշրջանային ավագ ղեկավար Շերիլ Էդելսոն Հանվեյը նշեց․ «IFC-ի ներդրումը կօգնի արդիականացնել բջջային կապի ծառայությունները և մեծացնել ինտերնետային կապի արագությունը Հայաստանում` այս կերպ խթանելով երկրի թվային տնտեսության, առևտրի և ձեռներեցության զարգացումը և արագացնելով հետքովիդային վերականգնումը: Ֆինանսավորելով ՀՀ թվային ենթակառուցվածը` IFC-ն կօգնի նպաստավոր միջավայր ստեղծել երկրում լրացուցիչ ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար»:

Ծրագրի իրականացման արդյունքում Team Telecom Armenia-ն իր դիրքերը կամրապնդի նաև տեղական և տարածաշրջանային հեռահաղորդակցության օպերատորներին տվյալների տարանցման ծառայությունների մատուցման ոլորտում՝ ստեղծելով ավելի ճկուն ու արագ ինտերնետային ենթակառուցվածք:

«Մեր ռազմավարական ծրագրի շրջանակում մենք սկսել ու մեծ թափով շարունակում ենք տարածաշրջանում բացառիկ 25 Գբ/վ արագությամբ NGN ցանցի կառուցումը, որի ավարտին Հայաստանի յուրաքանչյուր հատվածում ապրող քաղաքացու բնակարան կմտնի առանձնացված օպտիկամանրաթելային մալուխ`գրեթե անսահմանափակ թողունակությամբ։ Սա համաշխարհային տնտեսական զարգացումներին միանալու և դրանց համար նոր պրոդուկտներ ստեղծելու լայն հնարավորություններ կբացի»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ակնկալվում է, որ 25G-PON ցանցի գործարկումը նվազեցնելու է նաև էներգիայի սպառումը` թույլ տալով իր բաժանորդներին օգտվել գերարագ ինտերնետից ավելի էներգաարդյունավետ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի միջոցով։

Խոսելով այս ծրագրին միանալու շարժառիթների մասին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD)  հեռահաղորդակցության, լրատվամիջոցների և տեխնոլոգիաների գծով տնօրեն Դիրկ Վերներն ասաց․ «Թվայնացման և էներգաարդյունավետության բարձրացման հետ մեկտեղ այս նախագիծը համահունչ է Հայաստանում ՎԶԵԲ-ի ռազմավարական երկու առաջնահերթություններին՝ մասնավոր հատվածի մրցունակության ամրապնդմանը և կայուն ենթակառուցվածքների առաջմղմանը առևտրայնացման և կանաչ տնտեսության անցման միջոցով»։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշել է. «Թվային փոխակերպման ժամանակաշրջանում գերարագ ինտերնետային ծառայությունների առկայությունը հույժ կարևոր է մարդկանց և ձեռնարկությունների միջև կապն ապահովելու համար հատկապես հեռավոր համայնքների պարագայում:

Հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարը` մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի ֆինանսավորման նպատակով մենք համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների` ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի հետ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում ենթակառուցվածքային և տեխնոլոգիական նորարարությունների ներդրմանը, ինչը կնպաստի ավելի քիչ զարգացած համայնքների սոցիալական զարգացմանը և տնտեսական ներուժի ամրապնդմանը: Դա շատ հեռանկարային ներդրում է»:

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։

Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիայի) ամենամեծ գլոբալ զարգացման հաստատությունն է, որը զբաղվում է նոր զարգացող շուկաների մասնավոր հատվածով։ Նրանք աշխատում ենք ավելի քան 100 երկրներում՝  նոր շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։

ՎԶԵԲ-ը (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) բազմակողմ բանկ է, որը խթանում է մասնավոր հատվածի զարգացումը և ձեռնարկատիրական նախաձեռնությունը երեք մայրցամաքների 38 երկրներում: Բանկը պատկանում է 67 երկրների, ինչպես նաև ԵՄ-ին և ԵՆԲ-ին: ՎԶԵԲ-ի ներդրումներն ուղղված են տարածաշրջանների տնտեսությունները մրցունակ, ներառական, լավ կառավարվող, կանաչ, կայուն և ինտեգրված դարձնելուն:

Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Team Telecom Armenia-ի Հասարակայնության հետ կապերի ծառայություն`pr@telecomarmenia.am

Թիվ 1

Recent Posts

Պետդեպի ներկայացուցիչները եղել են Մարտունիում

ԱՄՆ պետդեպի պատվիրակությունը այցելել է Գեղարքունիքի Մարտունի քաղաքում գտնվող ԵՄ դիտորդներին։ «Ուրախ ենք հյուրընկալել ՀՀ-ում…

7 mins ago

Հոկտեմբերի 12-ին Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱ

Հնագույն գիսաստղը, որը հայտնի է որպես C/2023 A3 Tsuchinshan-ATLAS անունով, վաղը՝ հոկտեմբերի 12-ին, կանցնի Երկրից…

18 mins ago

ԶՈւ ԳՇ նախկին պետը հրավիրվել է դատախազություն

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը և ընտանիքի անդամները հոկտեմբերի 18-ին հրավիրվել են դատախազության…

24 mins ago

Գնդակը Հայաստանի կողմում է. Ամիրբեկով

Խաղաղության համաձայնագրի անավարտ տեքստը ստորագրելու՝ Հայաստանի համառ փորձերը ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության…

30 mins ago

Տեսչական մարմինը պատասխանատվության միջոց է կիրառել Վիտալի Բալասանյանի նկատմամբ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինից տեղեկացնում են, որ համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական…

43 mins ago

Իլոն Մասկը ներկայացրել է առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է ապագայի անօդաչու տրանսպորտը։ Միլիարդատերը ռոբոտաքսին համեմատել է վերելակների հետ։…

49 mins ago