«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում, բայց մի բան պետք է մենք՝ բոլորս տանք՝ դա արյունն է։ Առանց բոլորիս ներգրավվածության այս ամբողջ ջանքերը զուր են։ Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը»,- արյան դոնորությանը նվիրված միջոցառմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Կարևորելով մեր երկրում արյան դոնորության մշակույթի ձևավորումը՝ պետական կառավարման ոլորտի, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու արյան դոնորության հետ կապված խնդիրները, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Առողջապահական համակարգի կայունության ապահովման երաշխիքներից է արյան բավարար պաշարի առկայությունը, ուստի շատ կարևոր է դոնորության ամուր համակարգ ունենալը»,- նշել է Անահիտ Ավանեսյանն ընդգծելով, որ կյանք պարգևող այս քայլը չպետք է անենք միայն աղետի, պատերազմի օրերին, արյան կարիք կա ամեն օր։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ եթե լինեն կազմակերպություններ, որոնց աշխատակիցները ցանկություն կունենան արյուն հանձնել, շարժական կայանը կարող է մոտենալ և տեղում կազմակերել արյունատվությունը՝ խնայելով դոնորի ժամանակը։
Հանդիպմանը մասնակիցները ներկայացրել են իրենց փորձը, դիտարկումներն ու առաջարկները՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումների անհրաժեշտությունը
պետական, մասնավոր և հասարակական կառույցների միջև համագործակցության ամրապնդման, արյան դոնորության ոլորտում առկա մարտահրավերների և հնարավորությունների քննարկման, ինչպես նաև իրազեկվածության բարձրացման և հասարակության ներգրավվածության խթանման գործում։
Միջոցառումը նաև հնարավորություն էր` գտնելու նոր դոնորներ, որոնք պատրաստ են տարվա ընթացքում մի քանի անգամ արյուն նվիրաբերել։
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…