«Մի քանի փաստ հեղափոխությունից հետո ՀՀ կառավարության կողմից Արցախում իրականացված ծրագրերի մասին․
Պատերազմին հաջորդող տարում՝ 2021 թվականին, ՀՀ կառավարության կողմից վճարվել են Արցախի մեր բոլոր հայրենակիցների կոմունալ ծախսերը, բնակչության անշարժ գույքի վնասները, առողջապահական ծախսերը, պետական ամբողջ հատվածի աշխատավարձերը։
Մի քանի ամիս շարունակ Արցախում հաշվառված 108 հազար քաղաքացու վճարվել է 68 հազարական դրամ միանվագ աջակցություն։
2021 թվականին ՀՀ կառավարությունը Արցախի բյուջե է փոխանցել 128մլրդ ՀՀ դրամը, որը կազմում է Արցախի 174 մլրդ ՀՀ դրամ կազմող բյուջեի եկամտային մասի 73 տոկոսը։
Այս ցանկը շարունակելի և բավականին երկար է, սակայն այսքանն էլ է բավարար համեմատական անցկացնելու հեղափոխությունից առաջ և հետո Արցախի համար իրականցված ծրագրերի միջև։
Այս մի քանի փաստն առավել քան բավարար են ևս մեկ անգամ արձանագրելու, թե ովքեր են տասնամյակներ շարունակ Արցախն օգտագործել իշխանության պահպանման, թալանի շարունակականության համար։
Հենց այս փաստերն են քողազերծում Արցախի ժողովրդի շահերն ուրացողներին, դավաճաններին ու հողատուներին, որոնք այն նույն մարդիկ են, որոնք հենց հիմա Երևանի կենտրոնում փորձում են «փրկել» Արցախը»,- գրել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…