Գյումրիում անօթևանները տուն կունենան փազլի շնորհիվ

15 հազար կտորից բաղկացած փազլը կօգնի գյումրեցի անօթևաններին։ Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել այս նախաձեռնությանը։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը մի նախաձեռնություն է սկսել, որը կօգնի գյումրեցի 1 կամ 2 անօթևան ընտանիքի բնակարան ունենալ. գյումրեցի նկարիչ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը 15 000 կտորով փազլի է վերածվել, և յուրաքանչյուր ցանկացող կարող է մինչև սեպտեմբերի 21-ը 1000 դրամով գնել փազլի մեկ կտորը։

Հիմնադրամի կամավորներն ամեն օր Գյումրու «Վարդանանց» հրապարակում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Գյումրու տարածքային ստորաբաժանման մուտքի մոտ, սպասում են բոլորին:

Ընտանիքի կամ ընտանիքների (կախված բնակարանի արժեքից) ընտրությունը կարվի հիմնադրամի 21 անդամից բաղկացած հոգաբարձունների սահմանած չափորոշիչներին համապատասխան, բայց նախապատվությունը կտրվի բազմազավակ ընտանիքին։

Ավելին՝ armeniasputnik.am

editors

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

4 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

4 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

5 hours ago