Լրահոս 24/7

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք, բացահայտ խոստովանություններ արեց։

1․ Որքան էլ այս ռեժիմը ճոռոմաբանում էր Հայաստանի ինքնիշխանության մասին, Նիկոլը բացահայտ հրճվանքով կապեց Հայաստանի հետագա գոյությունը օտարերկրյա պետության և այդ պետության կողմից իրականացվելիք լոգիստիկ ծրագրի հետ։

Նման խոստովանությունը Հայաստանի պետականության հյուծման, արտաքին հնարավոր պրոտեկտորատի տակ դնելու և ինքնիշխանության ճգնաժամի վկայությունն է։

Սա շողուլից ընկած պետության արտաքին քաղաքականություն է, որտեղ իրական անկախության եւ ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող։

2-րդ խոստովանությունը, որ արեց Փաշինյանը, վերաբերում էր Հայ Առաքելական եկեղեցուն։

Եկեղեցու դեմ իր սանձազերծած արշավը, թեպետ ի սկզբանե պարզ էր, որ ունի բացառապես քաղաքական նպատակներ, որոնք քողարկվում էին բարոյագիտական զրույցներով, առաջին անգամ հենց Նիկոլի շուրթերով հիմնավորվեց որպես բացահայտ քաղաքական։

Նիկոլը եկեղեցու դեմ ռեպրեսիաները ուղիղ խոսքով պայմանավորեց այն հնազանդեցնելու եւ իրեն ենթարկացնելու ծրագրով։

3․ Խոսելիվ դելիմիտացիայի մասին՝ Փաշինյանը խոստովանեց, որ այն շատ երկար գործընթաց է, ուստի Հայաստանի տարածքում ապօրինի գտնվող ադրբեջանական զորքերը կարող են տասնյակ տարիներ շարունակել տեղակայվել մեր հողերի վրա՝ եթե երբեւէ դուրս գան։

4․ TRIPP-ի մասին եւս եղան որոշ «էքսկլյուզիվ» տեղեկություններ։ Այսպես, Նիկոլի խոսքից պարզ դարձավ, որ դրա լայնությունը լինելու է առնվազն 500 մետր, այսպիսով օտարերկրյա կառավարմանը կհանձնվի մեր պետական տարածքի մոտ 22 ք.կմ:

5․ Ավելին, պարզվում է, կարելի է նաեւ «պատվերով դելիմիտացիա» անել՝ TRIPP-ին սահմանակից հատվածներում՝ մոտ 1.5 կմ ամեն կողմից (այդ թվում՝ Նախիջեւանի):

Այդ դեպքում ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում։

TRIPP-ի համար կարելի՞ է, Ջերմուկի համար՝ ո՞չ»։

Թիվ 1

Recent Posts

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

23 minutes ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

1 hour ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

2 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

2 hours ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

2 hours ago

Աննա Հակոբյանը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի ընտանիքին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…

3 hours ago