ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գտնել թաքնված խաղային գովազդը վերացնելու ձևերը։ Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ չնայած խաղային գովազդը արգելելու մասին օրենք է ընդունվել՝ սակայն թաքնված խաղային գովազդի օրինակներ շարունակաբար տեսնում են։
«Կներեք, բայց պետք չէ, որ վարչապետը, փոխվարչապետը կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաները նկատեն զանգեն ու ասեն։ Գտեք ձևերը և այդ թաքնված գովազդները վերացրեք, ընդհանրապես որևէ տեղ մենք նման երևույթ չտեսնենք։ Եթե պետք է անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները ընդունեք։ Դա սկզբունքային մեր դիրքորոշումն է և այդ դիրքորոշումը 2018 թվականից մենք հետևողական իրականացնում ենք։
Շատ հանգամանքներ հաշվի առնելով, տնտեսվարողների խնդրանքները հաշվի առնելով՝ մենք փուլային տարբերակով եկել ենք հասել ենք այստեղ։ Բայց եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք։ Ուզում եմ նաև տնտեսվարողներին էլ խնդրել, որ այդպիսի բաներ չանեն, ձեր նախաձեռնությամբ ուղղակի հավաքեք այդ թաքնված գովազդները, որոնք նմանվում են թակարդների։
Եվ պետք չէ կառավարության հետ հարաբերությունները փչացնել ընդհանրապես, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք այլ միջոցներ ձեռնարկել։ Պետք է չլինի որևէ տեղ օնլայն կազինոների, խաղադրույքների թաքնված որևէ գովազդ։ Սա եկեք պայմանավորվենք»,- ընդգծեց Փաշինյանը։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…