Լրահոս 24/7

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ ակտիվ երկխոսությունն ու հարաբերությունների հետևողական զարգացումը, ընդգծել տարբեր մակարդակներով փոխադարձ այցելությունների կազմակերպման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջնահերթություն է: Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է ԵՄ կողմից հետևողական օժանդակության կարեւորությունը:

Երկրի ղեկավարը կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ և հետևողական իրականացումը: Միաժամանակ վարչապետն արդյունավետ է գնահատել վերջերս Մյունխենում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հանդիպումը:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ-ում ԵՄ ստանդարտների ներդրմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ շեշտել է, որ այն կնպաստի մարդկային ավելի շատ շփումներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին վերաբերող հարցերի:

Վարչապետը ներկայացրել է նաև Իրական Հայաստանի ռազմավարությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության բալանսավորված և բանալասնավորման արտաքին քաղաքականությունը:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

14 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

15 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

15 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

15 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

15 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

16 hours ago