Լրահոս 24/7

Անտարակույս է, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում են Սաղաթելյանը և մյուս առաջնորդները. Ալեքսանյան

Հակաօրինական գործողությունների բոլոր մասնակիցները, ոստիկաններին հարվածած բոլոր խուլիգանները պիտի իդենտիֆիկացվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Այս մասին գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանy

Գրառման մեջ ասված է.

«Այսօր գործընկերների, թիմակիցների հետ ԱԺ գալուց խուսափած Իշխան Սաղաթելյանը հրահրեց ցուցարարներին գնալ ակնհայտ հակաօրինական, սադրիչ ու դատապարտելի գործողությունների։

Նրա՝ «կանայք ու երեխաները մի կողմ գնան, մեր առաջ փակ փողոց չկա, մենք գնում ենք ԱԺ» կոչից հետո ցուցարարները սկսեցին հրել, հարվածել, քարեր ու այլ առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ։

Կան տասնյակ հոսպիտալացված ոստիկաններ, որոնք տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել նետված քարերից և այլ առարկաներից։

Անտարակույս է, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է Իշխան Սաղաթելյանը և մյուս առաջնորդները։

Հակաօրինական գործողությունների բոլոր մասնակիցները, ոստիկաններին հարվածած բոլոր խուլիգանները պիտի իդենտիֆիկացվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Կադրերում հստակ երևում է, թե ինչպես են ցուցարարները քարեր, շշեր և այլ առարկաներ նետում ոստիկանների ուղղությամբ»։

Թիվ 1

Recent Posts

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

27 minutes ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

2 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

3 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

3 hours ago

Գյումրիում և Փարաքարում մեկնարկում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզարշավը

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Այսօրվանից Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում…

4 hours ago

«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…

7 hours ago