Գյումրիում ընթացքի մեջ են հագեցվածությամբ և հզորությամբ Հայաստանում եզակի Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի կայքէջը:
Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ այցելել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր համալիրի կառուցման շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին, շինարարը ներկայացրել է առաջիկա անելիքները։
Սպորտային համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից։ Իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 4 մլրդ 938 մլն դրամ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…