Լրահոս 24/7

Մոսկվայում հայազգի գործարարի սպանության մեջ մեղադրվող անձը խոստովանել է իր մեղքը

Մոսկվայի կենտրոնում հայազգի գործարար Հովհաննես Կամարյանի սպանության մեջ մեղադրվող անձը խոստովանել է իր մեղքը, նրան նաև ճանաչել են վկաները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի գրասենյակի ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովայի խոսքերը:

«Քննչական գործողությունների իրականացման ընթացքում վկաները ճանաչել են մեղադրյալին որպես այն անձի, որը կատարել է հանցագործությունը: Եղած ապացույցների ծանրության տակ երիտասարդը հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը և դեպքի վայրում մանրամասնորեն ցույց է տվել՝ ինչպես է իրականացրել հանցագործությունը», – ասել է Իվանովան:

Մոսկվայի դատախազությունն էլ հայտնում է, որ շրջանային դատարանը դատախազության հետ միասին կքննի նրա նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու հարցը:

«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ իրավապահ մարմիններում իր աղբյուրի տվյալներով՝ մեղադրյալը Հայաստանի քաղաքացի, 24-ամյա Հայրիկ Երվանդյանն է: Ըստ ռուսական գործակալության՝ նրան սպառնում է մինչև 20 տարվա, կամ՝ ցմահ ազատազրկում, եթե ապացուցվի, որ սպանությունը պատվիրված է:

Մեղադրյալի դատապաշտպանը, սակայն, հայտարարել է, որ Հովհաննես Կամարյանի սպանությունը պատվիրված չէ, մեղադրյալն առաջնորդվել է անձնական թշնամանքով:

Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մոսկվայի կենտրոնում անհայտ անձի կողմից սպանվել է 62-ամյա հայազգի գործարար Հովհաննես Կամարյանը, որը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանություն նախապատրաստելը):

Թիվ 1

Recent Posts

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում

Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին…

8 minutes ago

Այսօր ես հեռախոսազրույց կունենամ Թրամփի հետ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա նախագահ Թրամփի հետ․ «Մենք նրա…

21 minutes ago

Երկկողմանի կբացվի Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը (Լանջիկից Ազատան՝ 23 կմ) մարտի…

30 minutes ago

Կնվազեցվեն հարկային խոչընդոտները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարությունը համաձայնագիր են կնքել,…

53 minutes ago

Կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակն ու ծավալները

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը փոփոխություններ են առաջարկել «Էներգետիկայի մասին» օրենքում: Ծովինար…

1 hour ago

Որքան է կազմում ՀՀ-ի պետական պարտքը․ նախարարի պարզաբանումը

Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 մլրդ…

1 hour ago