Լրահոս 24/7

Ամենակարևոր անսակարկելի բանը, որի համար լոուքոսթերը չի խնայում, անվտանգ ավիափոխադրումն է. Ա. Անանյան

Ավիատոմսերի՝ անգամ ներկայիս բարձր գների պայմաններում լոուքոսթերներն, այդ թվում՝ հայկական Fly One Armenia-ն, առաջարկում են անհամեմատ ավելի ցածր գներ. լոուքոսթերի համար ամենակարևոր անսակարկելի բանը, որի համար այն չի խնայում, անվտանգ ավիափոխադրումն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Անդրադառնալով առհասարակ լոուքոսթերներին, դրանց աշխատանքին՝ Անանյանն ընդգծել է՝ անվանումն ինքնին հուշում է, որ լոուքոսթերները, ի տարբերություն ավանդական ավիաընկերությունների, առաջարկում են ավելի հասանելի ծառայություններ: Լոուքոսթերներն անգամ ներկայիս բարձր գների պայմաններում առաջարկում են անհամեմատ ավելի ցածր գներով ավիատոմսեր:

«Լոուքոսթերի տրամաբանությունը կատարվող ծախսերի առավելագույն օպիտմալացումն  է, ինչն ուղևորին հնարավորություն է տալիս ընտրել ծառայությունների այն չափը, որի համար պատրաստ է վճարել: Այդ պարագայում ուղևորն ինքն է ընտրում, թե ինչ ծառայություններ են իրեն պետք, ինչը՝ պետք չեն: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուրը ստանում է այն, ինչի համար վճարում է, և ոչ մի բան պակաս: Մեզանում լոուքոսթեր ավիաընկերությունները նոր, սակայն արմատավորվող երևույթ են: Եվ դեռևս, չնայած հանրությանը իրազեկելու ջանքերին և տարվող աշխատանքին, հաճախ ուղևորները լոուքոսթերներին դիտարկում են ավանդական ավիաընկերությունների պրիզմայով: Կրկնեմ, որ լոուքոսթեր ավիաընկերության բիզնես տրամաբանության առանցքն այն է, որ յուրաքանչյուրը վճարում է ծառայությունների այն ծավալի համար, որը ցանկանում է ստանալ, ինչն էլ հնարավորություն է տալիս ավիացիոն ծառայությունների գինը պահպանել շուկայական գների համեմատությամբ հասանելիության դաշտում»,-ընգծել է Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահը:  

Fly One Armenia-ն նույնպես ստանում է նման նկատառումներ ուղևորներից: Անանյանի հավաստիացմամբ՝ այս առումով մշտապես փորձում են պարզաբանել և ուղևորների իրազեկման մակարդակը բարձրացնելուն առաջնային տեղ հատկացրել:

Վերջին շրջանում նկատվում է ավիատոմսերի գների որոշակի աճ: Անանյանը սա  պայմանավորում է մի շարք գործոններով:

«Այդ աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության ակտիվ փուլով, ռազմական գործողությունների տարբեր հետևանքներով, առկա պատժամիջոցներով, թռիչքային երթուղիների երկարացմամբ, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում ավիաընկերությունների համար: Նվազող առաջարկին զուգահեռ ավելացել է դեպի Հայաստան չվերթների պահանջարկը, ինչը պայմանավորված է թե վերոնշյալ գործոններով, թե սեզոնայնությամբ, թե այն հանգամանքով, որ Հայաստանը վերածվում է ավիացիոն տարանցման կենտրոններից մեկի»,-ասել է Անանյանը:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

15 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

32 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

50 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

1 hour ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

2 hours ago