Լրահոս 24/7

Դ․ Տոնոյանի փաստաբանական խումբը պահանջում է այսօրվա նիստն անցկացնել դռնբաց

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ, ելնելով «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի պահանջներից, այսօր՝ ժամը 15:00-ին, կայանալիք դատական նիստի ընթացքում միջնորդելու է այն անցկացնել դռնբաց ռեժիմով:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Հաշվի առնելով, որ պաշտպանական կողմը մտադիր է դատարան ներկայացնել առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը հաստատող փաստաթղթեր, որոնք որևէ դասակարգում չունեն, այսինքն՝ որևէ գաղտնիք չեն պարունակում, չեն պարունակում նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության շահերին վնասող որևէ ռիսկ, և գոնե այս դատական նիստի անցկացումը դռնփակ ռեժիմով կհանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը և կխախտի արդարադատության շահը»:

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանն անազատության մեջ է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։ Դատարանի՝ հունվարի 24-ին կայացրած որոշմամբ՝ մերժվել է նրան՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը, և վերջինս կշարունակի մնալ կալանքի տակ:

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի և ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան: 

Ինչպես տեղեկացրել ենք, Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:

Մարտի 14-ին Վերաքննիչ դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ բավարարելով պաշտպանների բողոքը։

Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

9 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

9 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

10 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

10 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

10 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

11 hours ago