

SONY DSC
Հուշարձանների վերականգնման համար այս տարի պետական բյուջեից հատկացված է ավելի քան 300 մլն դրամ: Արդեն իսկ պեղումներ են ընթանում Լոռու բերդի, Տավուշի բերդի, Սրվեղի վանքի տարածքներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Հուշարձանների վերականգնման աշխատանքներն ընթանում են մի քանի փուլով՝ սկսած պեղումներից, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներից մինչև բուն վերականգնում: Բուն վերականգնման աշխատանքներ և հատկացումներ նախատեսված են հետևյալ հուշարձանների համար՝
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքներ՝ 26 մլն 735 հազար 052 ՀՀ դրամ,
Գոշ համայնքի Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքներ՝ 5 մլն 544 հազար 096 ՀՀ դրամ,
ՀՀ Լոռու մարզի Քոբայր ե/գ կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 20 մլն 392 հազար 074 ՀՀ դրամ,
Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և ամրակայման աշխատանքներ՝ 27 մլն 300 000 ՀՀ դրամ,
Լոռի բերդ համայնքի նույնանուն ամրոցի պարիսպների ամրակայման և վերականգնման աշխատանքներ՝ 44 մլն 119 հազար 600 ՀՀ դրամ։
Մի շարք հուշարձաններ կվերականգնվեն նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:
Բարերարների միջոցների հաշվին կվերականգնվի Արագածոտնի մարզի Հարթավանի Աստվածընկալ եկեղեցին, որի վերականգնումն անցած տարի ընթացքի մեջ էր ու շարունակվում է նաև այս տարի:
Նոր մեկնարկած ծրագրերից են Կոտայքի մարզի Սոլակի Մայրավանքի և Արագածոտնի մարզի Թալինի Կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքները: Շարքը շարունակական է:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…