Լրահոս 24/7

Երբ ոստիկանը բաց ձեռքերով գնում է ձերբակալելու իր գլխին մուրճով հարվածող խաժամուժին՝ դա անհամաչափություն է. Ալեքսանյան

Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էր պատգամավոր Արամ Վարդևանյանը ՍԴ-ում ընտրության արդյունքները բողոքարկելիս պատմում, որ չի կարելի ընտրության արդյունքները ճանաչել, քանի որ ելույթների ժամանակ ամբիոնից մուրճ է ՑՈՒՑԱԴՐՎԵԼ։

Այս մասին գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, գրելով.

«Այս օրերին նույն Վարդևանյանը հեքիաթներ է պատմում խաղաղ ցույցերի, խաղաղ, ճնշված ու բռնության ենթարկված ցուցարարների ու մնացածի մասին։

Սրանք պարզապես կադրեր չեն ցուցարարի կողմից ոստիկանի գլխին մուրճով հարվածելու մասին, սրանք կադրեր են երեսպաշտության, արյան ծարավի ու տեռորի կարոտի մասին։ Այս ցույցերի կազմակերպիչները, այո՛, տենչում են արյուն, երազում են տեսնել գլուխները ջարդված ոստիկաններ, Երևանի փողոցներում՝ արյան գետեր։

Ու խոսելով ոստիկանության կողմից կիրառվող անհամաչափ ուժի մասին՝ այո՛, այս կադրերում էլ է ակնհայտ, որ ոստիկանության կիրառած ուժն անհամաչափ է։ Երբ ոստիկանը բաց ձեռքերով գնում է ձերբակալելու իր գլխին մուրճով հարվածող խաժամուժին, այո՛, դա անհամաչափություն է և այդ անհամաչափությունը պիտի վերանա։ Խուժանը պիտի հայտնվի ճաղերի ետևում և շատ երկար ժամանակ անցկացնի այնտեղ։

Եվ փաստ է նաև, որ Քոչարյանը, Իշխանն ու մնացածը պատրաստ են «պայքարել» մինչև վերջին ցուցարարի հակաօրինական գործողությունն ու համաչափ ազատազրկումը։ Ուրիշ բան, թե դրան ինչքանով են պատրաստ մնացած մի քանի հարյուր ցուցարարները։

Եվս մեկ անգամ աջակցությունս եմ հայտնում իրենց կյանքն ու առողջությունը վտանգելով օրենքն ու իրավունքը պաշտպանող ոստիկաններին։ Հ․Գ․ Այս ցույցի բռնությունների գործով արդեն կա 13 կալանավորված»,- գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

6 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

7 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

7 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

7 hours ago