Նախատեսվում է Կապան խոշորացված համայնքում կառուցել սմարթ կենտրոն, որն առաջարկում է ոչ ֆորմալ կրթություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:
Փոխնախարարը նախ խոսեց Կապանի ծրագրի մասին: Ծրագրի շրջանակում պետությունն ուսումնասիրել է 31 գյուղական բնակավայրերում շահառու երեխաների թիվը՝ թե նախադպրոցական, թե դպրոցական տարիքի երեխաներին, բնակավայրերի հեռավորությունը, տեղանքը, շենքերի վիճակը: Եվ այդ ուսումնասիրության արդյունքում 13 կրթահամալիրներում նախատեսվել է կազմակերպել կրթություն, որը թե նախադպրոցական, թե դպրոցական մակարդակի, թե լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման վայր է լինելու:
Փոխնախարարի խոսքով՝ կա հնարավորություն՝ ավելացնելու ոչ ֆորմալ կրթության բաղադրիչը: «ԵՄ-ի ծրագրերի շրջանակներում քննարկվում է նաև Կապան խոշորացված համայնքում COAF-ի՝ Հայաստանի մանուկների հիմնադրամի կողմից սմարթ կենտրոնի կառուցման հնարավորությունը»,-ասաց Անդրեասյանը:
Լոռու Դեբեդ համայնքում գործում է այդպիսի կենտրոն, որը փոխնախարարը համարում ոչ ֆորմալ կրթության շատ լավ միջավայր: Այն 27 տարբեր բնակավայերից շուրջ 2000 երեխաների առաջարկում է տարբեր դասընթացներ, ընդգրկված են նաև նախադպրոցական տարիքի երեխաները: «Նմանատիպ կենտրոն կունենանք Կապան խոշորացված համայնքում: Եվ մեր ֆորմալ կրթության ծրագիրը, միանալով ոչ ֆորմալ կրթության այս միջավայրին, մի ամբողջ էկոհամակարգ կձևավորի և թույլ կտա, որ ունենանք շատ որակյալ կրթություն»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ դա ծրագրերից մեկն է, որ քննարկվում է ԵՄ-ի աջակցությամբ:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…