Լրահոս 24/7

Հաշվեքննիչ պալատի՝ «Քովիդ»-ի հաշվեքննության մեջ առկա են ակնհայտ սխալ, մանիպուլյատիվ մուտքային տվյալներ. Թորոսյան

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆինանսաբյուջետային և Առողջապահության հանձնաժողովների համատեղ նիստ, որի ընթացքում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի կովիդի համավարակին վերաբերող հաշվեքննության եզրակացությունը:

Այս մասին գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով.

«Ինչպես մինչ սա էլ առիթ ունեցել եմ փաստել, այսօրվա քննարկման արդյունքում ևս պարզ դարձավ, որ.

1. Հաշվեքննությունը փորձել է մասնագիտական եզրակացություններ տալ մի գործընթացի մասին, որի վերաբերյալ չունի մասնագիտական գիտելիքներ: Ավելին՝ հաշվեքննությունը չի անդրադարձել այն հանգամանքին, որ կովիդի դեմ պայքարի գործընթացները իրականացվել են արտակարգ դրության պայմաններում, և բազմաթիվ որոշումներ ընդունվել են օպերատիվ կարգով՝ թույլ չտալու համար առողջապահական համակարգի կոլապսը:

2. Հաշվեքննության մեջ առկա են ակնհայտ սխալ, մանիպուլյատիվ, հեղինակների սուբյեկտիվ դատողությունների վրա հիմնված մուտքային տվյալներ, որոնց հիման վրա էլ կատարվել են կրկին սխալ և մանիպուլյատիվ եզրահանգումներ:

3. Հաշվեքննության ընթացքում չեն ուսումնասիրվել և հաշվի առնվել բազմաթիվ իրավական ակտեր, և եզրահանգումներ են արվել դրանց բացակայության կամ դրանց մեջ առկա կարգավորումների բացակայության վերաբերյալ: Այդ թվում հաշվի չի առնվել, որ, կառավարության համապատասխան որոշումով պետական կառավարման մարմիններին համավարակի անկանխատեսելիությամբ պայմանավորված, թույլատրվել է իրականացնել ուղիղ գնումներ, որպեսզի կարողանանք դեղերի, պաշտպանիչ միջոցների, բժշկական սարքերի համաշխարհային դեֆիցիտի պայմաններում ապահովել կովիդի կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ բոլոր պարագաները, ինչը և բարեհաջող իրականացվել է: Ի հակառակ սրան՝ հղում է կատարվում գոյություն չունեցող իրավական ակտերի, ինչպես, օրինակ, «վարչապետի արձանագրային որոշումն է»:

Տեղեկացնեմ, որ մեր օրենսդրությունը չի նախատեսում նման իրավական ակտի գոյություն, և հետևաբար տարբեր քննարկումների արդյունքների արձանագրումը իրավական ակտ համարվել չի կարող: Զարմանալի է, որ աշխատանքի այդքան տարիների փորձառություն ունեցող հաշվեքննիչ պալատը դրա մասին տեղյակ չէ:

4. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության ընթացքում անհասկանալի պատճառներով չի ընդունել առողջապահության նախարարության կողմից տրված բացատրություններն ու պարզաբանումները: Մեր հարցերին, թե կոնկրետ պարզաբանումներ ինչո՞ւ չեն ընդունվել, այդպես էլ պատասխաններ չեղան:

5. Հաշվեքննության ընթացքում հայտնաբերված բոլոր, այսպես կոչված, «բացահայտումները», ոչ այլ ինչ են, քան մասնագիտական գիտելիքների բացակայության և ենթատեքստից կտրված դատողությունների արդյունք:

Հաշվեքննության ընթացքում համեմատվել են անհամեմատելի մեծություններ, հաշվի չի առնվել ծավալված հիվանդանոցների աշխարհագրությունը, դրանց ծավալման և հետ ծավալման առանձնահատկությունները, դրանցում բուժվող պացիենտների հիվանդության ծանրության աստիճանով պայմանավորված տարբերակումը և այլն»:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ…

7 mins ago

Շենավանի հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ փրկարար ծառայությունն իրազեկում է՝ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական…

31 mins ago

Ռուսաստան-Իրան առանցքն անցանկալի է Ադրբեջանի և Հայաստանի համար․ ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի կողմից ստեղծված…

42 mins ago

Վաղաժամ քաղցկեղի աճը մտահոգում է մասնագետներին

Վերջին 10 տարիների ընթացքում 25-ից 49 տարեկանների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերն աճել են 24 տարբեր…

2 hours ago

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

17 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

18 hours ago