Լրահոս 24/7

Քաղաքապետարանը լուծումներ է փնտրում Մյասնիկյան պողոտայի կիսատ շինաշխատանքներն ավարտելու համար

Ի պատասխան Թիվ 1-ի հարցմանը Երևանի քաղաքապետարանը հայտնել է որ,Մյասնիկյան պողոտայի ամբողջ երկարությամբ լուսավորության հենասյուների տեղադրման համար արված փոսերի և դրանց վերականգնման համար քաղաքապետարանի կողմից նախաձեռնված աշխատանքներն իրականացվել են կապալառու կազմակերպության՝ ՀՁ «Օննինեն Օյ և Էնստո Օյ» ընկերության կողմից՝ Երևանի քաղաքապետարանի 28 փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման ծրագրով նախատեսված շինմոնտաժային աշխատանքների շրջանակներում՝ համաձայն հաստատված նախագծի:

Շինմոնտաժային աշխատանքների կատարման ընթացքում առաջացել են բազմաթիվ բարդ կոմունիկացիոն խոչընդոտներ, որոնց պատճառով աշխատանքները դադարեցվել են: Երևանի քաղաքապետարանում կայանում են քննարկումներ՝ գտնելու նոր լուծումներ առաջացած խնդիրների կարգավորման վերաբերյալ: Վերջնական հաստատումից հետո աշխատանքները նորից կվերսկսվեն:

Նաև նշում է, որ «Երքաղլույս» ՓԲ ընկերությունը նշված խնդրի վերաբերյալ պարբերաբար տեղեկացրել է P&C CONSULTING CO. ընկերության ծրագրի ղեկավար Լ. Հովհաննիսյանին՝ խնդրին լուծում տալու համար: Ինչ վերաբերում է մայրաքաղաքը սնուցող գլխավոր պողոտաներից մեկի՝ Մյասնիկյան պողոտայի երթևեկության մեկ գիծը վերականգնելուն, քաղաքապետարանը նշել է, որ այն փակ չէ, սակայն ստեղծում է ժամանակավոր անհարմարություններ, որոնց համար հայցում են բնակիչների ներողամտությունը:

Թիվ 1

Recent Posts

Վաղաժամ քաղցկեղի աճը մտահոգում է մասնագետներին

Վերջին 10 տարիների ընթացքում 25-ից 49 տարեկանների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերն աճել են 24 տարբեր…

29 mins ago

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

16 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

17 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

17 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

18 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

19 hours ago