Լրահոս 24/7

Գիտենք և բարձր ենք գնահատում ձեր ջանքերը. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ  Հարությունյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում ասված է. 

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Թույլ տվեք Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ և եղբայրական ռուս ժողովրդին՝ ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը, անկեղծ ու բարիդրացիական հարաբերությունները, պատմական, մշակութային, հոգևոր ամուր կապերն ունեն դարերի պատմություն, նրանք միասին անցել են երկար ճանապարհ, համատեղ դիմակայել ժամանակի փորձություններին, հաղթահարել դժվարություններն ու կերտել հաղթանակներ:

Այսօր էլ ՌԴ խաղաղապահ զորակազմը գտնվում է Արցախում և իրականացնում չափազանց կարևոր առաքելություն՝ պաշտպանության բանակի հետ միասին ապահովելով մեր բնակչության անվտանգությունն ու անդորրը: 

Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և անձամբ Ձեր ջանքերն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործին, ինչի համար խորապես շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:

Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր եղբայրներին՝ հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու ամենայն բարիք, մեր բարեկամ երկրին՝ խաղաղություն ու բարգավաճում»:

Թիվ 1

Recent Posts

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

10 mins ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

17 mins ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

1 hour ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

1 hour ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

1 hour ago

Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր

Ֆասթ Բանկը հոկտեմբերի 4-6-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն է ունենում DigiTec 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին որպես ֆինտեք…

1 hour ago