Facebook

Սերժ Սարգսյանը տապալված շարժման առաջնորդ է կարգում Իշխան Սաղաթելյանին. Չախոյան

Այն, որ իշխանափոխության պահանջով «փրկիչների» փողոցային շարժումը դատապարտված էր տապալման, ի սկզբանե պարզ էր, որովհետև անհնար է կեղծ օրակարգով, շանտաժ անելով, շառլատանությամբ ու ակնհայտ ստերով մարդկանց ստիպել, որ դուրս գան փողոց։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությանը:

«Հիմա սկսվել է ձախողման ու շարժումը տապալելու համար միմյանց վրա մեղքը բարդելու պրոցեսը, ընդդիմության առաջնորդները մեղադրում են միմյանց, քավության նոխազ փնտրում։

Այս կոնտեքստում պատահական չէր նաև այսօր Սերժ Սարգսյանի՝ լրատվամիջոցների հարցին ի պատասխան այն արտահայտությունը, որ «վաղը չէ մյուս օրը ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» հայտարարություն կանի։

Ուշադրություն դարձրեք Սերժ Սարգսյանի՝ «ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» արտահայտությանը. այսպիսով՝ նա տապալված պայքարի առաջնորդ է կարգում Իշխան Սաղաթելյանին և ձախողման ողջ պատասխանատվությունը բարդում վերջինիս վրա։

Հետաքրքիր է՝ իսկ Վանեցյան Արթուրն ի՞նչ էր, ընդամենը ակտիվ ցուցարա՞ր։

Ի դեպ, նույն Արթուր Վանեցյանն Իշխան Սաղաթելյանից ավելի շուտ սկսեց փողոցային պայքարը, և նույն Վանեցյանն էր հպարտ հայտարարում, որ առանց իր ոտքը գետնին խփելու 200,000 մարդ դուրս կգա փողոց։

Բայց քանի որ շարժումը տապալվել է, փողոց դուրս եկած ընդդիմությունը՝ կատարյալ ձախողվել, հիմա Սերժ Սարգսյանը քավության նոխազ է ընտրել Իշխան Սաղաթելյանին՝ ձախողման պատասխանատվությունը թողնելով նրա վրա»,- գրել է Չախոյանը:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանն այսօր պատասխանելով հարցին, թե արդյոք համաժողովրդական շարժումը կունենա՞ այն ցանկալի արդյունքները, որին ձգտում են, ասել էր. «Ցանկալի արդյունքնե՞ր: Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ։ Վաղը չէ մյուս օրը կլսեք՝ ընդդիմության առաջնորդ Իշխանը Սաղաթելյան ինչ է ասելու այդ մասին»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

4 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago