Ֆրանսիայում երեկ անցկացվեց խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը։ Նախագահ Էմանյուել Մակրոնի իշխող «Միասին» դաշինքը և ձախակողմյան ուժերի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» կոալիցիան՝ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ, գրեթե նույն արդյունքն են գրանցել՝ հավաքելով, նախնական տվյալներով, ձայների համապատասխանաբար 25,7 և 25,6 տոկոսը։
Ստացված ձայների քանակով երրորդ տեղը զբաղեցնում է Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը՝ 18,7 տոկոս։
Քվեարկությունն անցկացվել է Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետության պատմության մեջ ամենացածր մասնակցությամբ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ընտրական ցուցակներում գրանցված ֆրանսիացիների 52,5 տոկոսը չեն եկել ընտրատեղամասեր։
Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մեկ շաբաթից՝ հունիսի 19-ին։
Աղբյուր՝ Azatutyun.am
Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում…
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և…
ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների…
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…