Լրահոս 24/7

Հայաստանում մայիս ամսին 9% գնաճ է արձանագրվել

Հայաստանում մայիս ամսվա դրությամբ գնաճը կազմել է 9 տոկոս։ Այս մասին հայտնել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Անդրադառնալով պատգամավորների հարցերին՝ նա նշել է․ «Մենք մայիս ամսին Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության և ընդհանուր մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, բայց պետք է հասկանանք, որ 9 տոկոս գնաճը, սպառողական գների ինդեքսի 9 տոկոս աճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»։

Անդրադառնալով փոխարժեքի շուկայում նկատվող զարգացումներին՝ նա ընդգծեց՝ ԿԲ-ն որևէ ազդեցություն չունի փոխարժեքի ձևավորման վրա: ԿԲ-ն ազդեցություն կարող էր ունենալ միայն այն դեպքում, երբ արտարժույթ վաճառեր, սակայն տարվա ընթացքում արել է հակառակը՝ մոտ 100 մլն դոլարին համարժեք արտարժույթ է ձեռք բերել շուկայից:

Գալստյանը նկատեց՝ գնաճն իր հետ բերում է հավելյալ հարկային եկամուտներ, և ստեղծված հավելյալ եկամուտների վերաբաշխման միջոցով, միգուցե, պետք է արձագանքել ստեղծված խնդրին:

Անդրադառնալով հարցին, թե ինչու ստեղծված փոխարժեքի պարագայում, երբ դրամն արժևորվել է, գները չեն ճշգրտվում՝ ԿԲ նախագահը պատասխանեց, որ երկու գործոն կա: Այս փուլում, երբ փոխարժեքը արժևորվել է, ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են, օրինակ,  պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, ցորենը գտնվում է պատմական մաքսիմումի վրա: Առաջին անհրաժեշտության ապրանքների համար կա միջազգային գների շատ մեծ աճ:

Երկրորդ խնդիրն այն է, որ արտահանողները տրանսպորտային խնդիրներ են ունենում: «Իրենց համար փոխարժեքը չէ առաջնային խնդիրը, այլ Լարսի տարողունակության կամ տրանսպորտային ծախսերի ընդհանուր ավելացման խնդիրը»,-ասաց Գալստյանը:

Գալստյանի գնահատմամբ՝  աշխարհաքաղաքական իրադարձություները բերում են այն մտքին, որ մոտակա ամիսներին դեռևս գնաճային միջավայրը շարունակվելու է: «Բայց մեր կանխատեսումների համաձայն՝ այս պահին եղած 9 տոկոս գնաճը, միգուցե, մոտակա մի քանի ամսվա ընթացքում կարող է ևս որոշակի բարձրացման միտումներ ցուցաբերել, բայց, եթե որևէ նոր արտասովոր բան տեղի չունենա, տարվա վերջին այս պահի դրությամբ ունեցած գնաճից ավելի ցածր գնաճ կունենանք»,-ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

8 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

8 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

8 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

8 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

9 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

9 hours ago