Երաժշտություն

Երաժշտական և արվեստի շուրջ 60 դպրոցներ մինչև տարեվերջ կիրականացնեն համատեղ ծրագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակվում է:

Հունիսի 1-ից մեկնարկած ծրագրի հերթական կանգառը Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցն էր, որտեղ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիկ համայնքների երաժշտական դպրոցների սաները հաջողությամբ ներկայացել են իրենց կատարումներով:

Հունիսի 7-ից 8-ը ՀՀ Սյունիքի մարզում հյուրընկալվել են Երևանի Ալ. Հեքիմյանի անվան     երաժշտական դպրոցի սաներն ու մանկավարժները: Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցում կայացած համերգին հաջորդել է երևանաբնակ երեխաների այցելությունը Ակսել Բակունցի տուն-թանգարան: Երեխաներից շատերն առաջին անգամ էին այցելում Սյունիքի մարզ, և ջերմ ընդունելությունից տպավորված երևանցի պատանիները կսպասեն աշնանը կայանալիք պատասխան այցին:

Հունիսի 8-ին Երևանում կայացել է ծրագրի միանգամից 3 միջոցառում. Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի մեծ դահլիճը տրամադրվել էր գյումրեցի պատանիներին: Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի սաները հաջողությամբ ելույթ են ունեցել: Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մ. Կոստանդյանը տեղեկացրել է, որ աշնանը դպրոցը մեծ համերգային ծրագրով կայցելի Գյումրի: Գյումրի քաղաքի պատվիրակությունն այցելել է հիմնադրման 50-ամյակը նշող Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ երեխաները ծանոթացել են Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատուրյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի և այլ նշանավոր նկարիչների աշխատանքներին:

Հունիսի 8-ին ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ և Քասախ համայնքների արվեստի դպորցների սաներն ու մանկավարժները հյուրընկալվել են Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցում: Մինչ դպրոց այցելությունը, երեխաների համար շրջայց է կազմակերպվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցում կայացած վարպետության դասերից հետո լեփ-լեցուն դահլիճում հյուրերը ելույթ են ունեցել բազմաժանր համերգային ծրագրով:

Ծրագրի հաջորդ միջոցառումն իրականացրել են ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդիի, Արևշատի և Արարատի արվեստի դպրոցները: Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցում Արարատի մարզի երեխաները փայլուն ելույթ են ունեցել՝ ամփոփելով 2021-2022 ուսումնական տարվա ձեռքբերումները:

Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրում այս տարի ընդգրկվել են հանրապետության երաժշտական և արվեստի շուրջ 60 դպրոցներ, որոնք մինչև տարեվերջ կիրականացնեն համատեղ ծրագրեր, միջոցառումներ, փոխայցելություններ:

Ծրագրի շրջանակում արտադպրոցական դաստիարակության և գեղարվեստական կրթության շահառուները, ոլորտի պատասխանատուներն ու մանկավարժները միավորում են ջանքերը՝ ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման տարբերակների առաջարկման, մշակութային համաչափ զարգացման, ինչպես նաև մշակութային կրթության ոլորտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Ծրագիրն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago