

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն (ԿՊ): Պատվիրակության կազմում է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿՊ առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին ստորագրել են առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցության պայմանագիր:
Վերջին շրջանում առողջապահության բնագավառում զգալիորեն ակտիվացել են հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայանագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա երկու պետությունների միջև ոլորտի փոխգործակցության բարելավման, առողջապահական և բժշկագիտության ասպարեզում հայ-կատարական սերտ համագործակցության վրա։
Միջգերատեսչական համագործակցության շնորհիվ` կողմերի միջև առավել արդյունավետ կկազմակերպվեն մասնագետների փորձի, գիտելիքի ուսումնասիրման և փոխանակման հարցերը: Իսկ առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջև ուղղակի կապեր ստեղծելու, առողջապահության համակարգի բարեփոխումների, բժշկական սպասարկման բարելավման, բժշկական տուրիզմի զարգացման ու փոխշահավետ ներդրումների ներգրավման, հանրային առողջության պահպանման և զարգացման, բժշկագիտական հետազոտությունների, դեղագիտության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներին առնչվող գործակցությունը նոր թափ կստանա:
Պաշտոնական այցի բարձրաստիճան հանդիպումների շարքում նախատեսված է նաև երկու պետությունների առողջապահական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում` երկկողմ ձևաչափով:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…