Լրահոս 24/7

Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն

Հունիսի 13-17-ը Երևանում անցկացվող Գիտության և բիզնեսի օրերի շրջանակում Երևանում գտնվող Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Փաթափությանը այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն և հանդիպել գիտական հանրության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, նախարարությունների, ուսումնական հաստատությունների և ՏՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Հյուրերին ընդունել է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ Երվանդ Զորյանը և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են ընկերության աշխատանքներին, կրթական ծրագրերին, զրուցել ուսանողների հետ:

Երվանդ Զորյանը տեսապատկերների միջոցով ներկայացրել է «Սինոփսիս Արմենիայի» գործունեությունը, առաջիկա ծրագրերն ու զարգացման տեսլականը:

Այնուհետև Հովիկ Մուսայելյանը հակիրճ ներկայացրել է Արտեմ Փաթափությանի կենսագրությունը, որից հետո ողջույնի խոսք է ասել ՀՀ նախագահը:

«Մենք կարող ենք ներկայանալի լինել աշխարհում մարդկային ռեսուրսների միջոցով: Դրա վառ օրինակն է մեր հայրենակից Արտեմ Փաթափությանը»,- ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` ընդգծելով, որ զարգացման համամարդկային ուղին գիտությունն է:

Հարցուպատասխանի ընթացքում հայազգի գիտնականն անդրադարձել է իր գիտական գործունեությանը, պատասխանել ներկաների հարցերին:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

8 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

9 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

9 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

10 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

10 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

11 hours ago