Արցախ
14.06.2022

Տեղի է ունեցել ԱՀ բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության հարցով պետխորհրդի անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել ԱՀ բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության հարցով պետխորհրդի անդրանիկ նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հունիսի 13-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի անդրանիկ նիստը:

Արցախի կառավարությունից  հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված պետական խորհրդի անհատական կազմում ընդգրկվել են ինչպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, օրենսդիր, գործադիր իշխանությունների համապատասխան ներկայացուցիչներ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի առաջատար փորձագետներ, որոնք նիստին մասնակցել են հեռավար ձևաչափով:

«Հատկապես պատերազմից հետո Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության շուրջ աշխատանքների համակարգման անհրաժեշտությամբ է խորհուրդը ձևավորվել՝ միավորելու հայկական զույգ պետությունների պետական մարմինների և փորձագիտական շրջանակների ջանքերը: Խորհրդի գործառույթներից են մեր մշակութային ժառանգության նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունների ու հանցագործությունների մշտադիտարկումն ու արձանագրումը, միջազգային տարբեր հարթակներում իրավաքաղաքական, գիտական ու տեղեկատվական մեխանիզմներով փաստերի ներկայացումը՝ կանխարգելման և պատասխանատվության միջոցների կիրառման նպատակով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:

Հաշվի առնելով բռնազավթված տարածքներում մշակութային ցեղասպանության պետական քաղաքականությունն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև փաստերի քողարկման, խեղաթյուրման ու մշակութային ժառանգության յուրացման հետևողական գործունեությունը՝ պետական նախարարն ընդգծել է, որ Խորհրդին սպասվում է ծավալուն ու համակարգված աշխատանք՝ նպատակ ունենալով օգտագործել պետական, փորձագիտական ու հանրային բոլոր կարողունակ շրջանակների ներուժը դրված նպատակների համար:

Նիստում ընդունվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի միջոցառումների ծրագիրն ու հստակեցվել աշխատանքային առանձին ուղղությունները:

Լրահոս
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
12:53
Ուկրաինան ևս շուտով կհասկանա՝ Իրանի դեմ ցանկացած գործողություն անպատասխան չի մնում. Ազիզի
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
12:42
Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հարձակման գործով վարույթ է նախաձեռնվել
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
12:20
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
12:00
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
11:38
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
11:25
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
11:09
Անվճար տրանսպորտ Լոռու 6 համայնքների բնակիչների համար. Նարեկ Կարապետյան
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
11:07
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
11:03
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
11:01
Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները