Սպորտ
14.06.2022

Հայաստանի աթլետիկայի հավաքականը 4 մեդալ է նվաճել

Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել կապանցի Գոռ Բեգլարյանը՝ հեռացատկում գրանցելով լավագույն՝ 7 մ. 59 սմ արդյունք: 800 մ վազքում էլ Երվանդ Մկրտչյանը 1:50.79 արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր:

Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Էլլադա Ալավերդյանը՝ 800 մ վազքում գրանցելով 2:13.38 արդյունք: Գայանե Չիլոյանն էլ 400 մ վազքում 55,64 արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:

Հայաստանի ներկայացուցիչներից լավ է հանդես եկել նաև արագավազորդուհի Մարիաննա Բաղյանը: Թեև, նա 15 մրցակիցների պայքարում 7-րդ տեղն է զբաղեցրել, բայց 100 մետրում ցույց է տվել 12, 26 վայրկյան արդյունք և անձնական ռեկորդ է սահմանել:

Հայ մարզիկները ոչ պաշտոնական հաշվարկով զբաղեցրել են թիմային հինգերորդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված է եղել 15 մարզիկ՝ 8 տղա և 7 աղջիկ: Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը շուրջ 15 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել, այդ թվում՝ Վրաստանից, Կիպրոսից, Մալթայից և Մոնտենեգրոյից:

Լրահոս
Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
15:49

Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց
14:59

Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
14:02

Վարդավառի ամենաթեժ օրերը․ Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
12:38

Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
17:38

Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում
15:35

Թրամփը սպառնացել է Իրանին հրթիռային հարվածներով՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
13:42

Մենք մոռացող չենք, այցելելու ենք համայնքներ, ծրագրեր ենք իրականացնելու.  Կարապետյան
11:35

Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
16:42

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
16:21

Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:14
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:09

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
16:03

ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
15:34

Թուրքիայի կողմից S-400-ի վաճառքը թեման չափազանց զգայուն թեմա է․ Պեսկով
15:13