Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Այս մասին գրում է La Stampa-ն։
«Մի քանի տարի առաջ մտքովս անցավ ասել, որ մենք ապրում ենք Երրորդ համաշխարհային պատերազմը մաս-մաս: Այսօր, կարծում եմ, հայտարարվեց երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է պոնտիֆիկոսը Եվրոպայում ճիզվիտական հրատարակությունների ղեկավարների հետ զրույցում:
Նրա կարծիքով՝ պետք է մտածել, թե ինչ է կատարվում մարդկության հետ, «որը մեկ դարում վերապրել է երեք համաշխարհային պատերազմ»՝ հավելելով, որ սա աղետ է։
Նա հիշեցրել է, որ բացի Ուկրաինայից, հակամարտությունները շարունակվում են նաև այլ երկրներում՝ Նիգերիայում, Կոնգոյում, Մյանմայում, բայց դա ոչ-ոքի չի հետաքրքրում։ Ֆրանցիսկոսը նաև հիշել է 25 տարի առաջ Ռուանդայում տեղի ունեցած բախումները և ևս մեկ անգամ շեշտեց, որ աշխարհը պատերազմի մեջ է։
Մայիսի սկզբին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում պոնտիֆիկոսն արդեն առաջարկել էր, որ «Ռուսաստանի դռան մոտ ՆԱՏՕ-ի հաչոցը» հանգեցրել է հակամարտության։
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…