Կրթություն
14.06.2022

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարարին

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարարին

Կառավարական պատվիրակության կազմում Կատարում գտնվող  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև նախօրեին ստորագրված կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել երկկողմ աշխատանքային խմբերի ձևավորմանը, բարձրագույն կրթությանն և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Կատարի Պետության կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին է ներկայացրել Կատարի հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերը:

Նշվել է, որ Կատարի համալսարանը բուհերի վարկանշային միջազգային սանդղակներում բավականին բարձր տեղ է զբաղեցնում: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ՀՀ կրթության  և գիտության համակարգի բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ շեշտելով բուհական համակարգում հետազոտությունների զարգացման և Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեության արդյունավետության բարձրացման կարևորությունը, այդ ուղղությամբ պետության կողմից արվող քայլերը:

Երկու կողմերը կարևորել են փոխայցելությունները և փորձի փոխանակումը, որոնք կարող են հիմք հանդիսանալ երկկողմ համաձայնագրի իրականացման համար: Այս համատեքստում կարևորվել է մասնավորապես միջբուհական կապերի զարգացումը, որին կարող է նպաստել Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև այցի շրջանակում կնքված համագործակցության համաձայնագիրը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինին հրավիրել է Երևանում աշնանը կայանալիք «STARMUS» գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնին, որին մասնակցելու են աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ, Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, գիտության և արվեստի ներկայացուցիչներ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 

Լրահոս
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ
19:37
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ
Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios
18:15
Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ
16:55
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
16:07
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
14:02
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
13:49
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
13:15
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
12:36
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան