

Դոհայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, այցելել է Կատարի ազգային գրադարան, որտեղ բացվել է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Գրադարանում Հայաստանի կառավարական պատվիրակությանը դիմավորել է գրադարանի նախագահ, պետական նախարար Համադ Բին Աբդուլազիզ Ալ-Քավարին: Վերջինիս ուղեկցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ծանոթացել է ցուցադրությանը ներկայացված ցուցանմուշներին, այնուհետև շրջայց կատարել գրադարանում: ՀՀ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:
Ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից 9 կրկնօրինակ նմուշներ, որոնք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե ու պղնձե դիրհեմների, 752 թ. թողարկված ոսկե դինարի, «Բարդա» դրամահատարանում թողարկված պղնձե ֆելսի, ինչպես նաև 18-րդ դարով թվագրվող բրոնզե երկգլխանի կացնի նմուշներ՝ բուսական զարդանախշերով և կենդանակերպ պատկերներով։
Ցուցադրական պաստառներում ներկայացվել են հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող մշակութային արժեքներ և պատմական փաստեր։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ցուցադրությունը հայ-արաբական բազմադարյա բարեկամական կապերի ևս մեկ վկայությունն է, որը կարող է հետաքրքրել ինչպես տեղացիներին, այնպես էլ այստեղ այցելող զբոսաշրջիկներին: Ցուցահանդեսը Կատարի ազգային գրադարանում կգործի մեկ շաբաթ։
Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կատարի ազգային թանգարան:
ՀՀ կառավարական պատվիրակության այցը Կատարի Պետություն ավարտվել է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…