Categories: Լրահոս 24/7

Ալեքսանյանը՝ ընդդիմության՝ վրանները հանելու որոշման մասին

Քաղաքական, բովանդակային, կենցաղային և անգամ լոգիստիկ տեսանկյուններից ձախողված ընդդիմությունը գնաց նահանջի, գնաց՝ նահանջը որպես հերթական՝ արդեն կարծեմ միլիոներորդ նոր փուլ ներկայացնելով։

Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու որոշմանը:

«Շարժման մեկնարկից ի վեր ընդդիմադիր առաջնորդները, որ փորձում էին 2018-ի համաժողովրդական շարժման էժան կրկնօրինակումը պատկերել, այդպես էլ չհասկացան 2018-ի շարժման էությունն ու ֆենոմենը, թեև զարմանալի չէ, որ այդքանը հասկանային, չէին լինի այն, ինչ կան։

Ամեն դեպքում, կարծում եմ, արժանին է պետք մատուցել ընդդիմադիր առաջնորդներին, որոնք մեկ ամսից ավելի ապրում ու ստեղծագործում էին՝ «էնքան պիտի ասենք, որ մածունը սև է, մինչև սևանա» սկզբունքով։ Հենց այդ սկզբունքով Իշխան Սաղաթելյանը 2-3 հազարանոց կոմպակտ հավաքները անվանում էր համաժողովրդական 50.000-անոց հանրահավաքներ, հենց այդ սկզբունքով Գյումրիում պապիկներ ծեծողներին ու Երևանում կվալդով ոստիկանի գլխին խփողներին անվանում էին քաղհալածյալներ, ու հենց այդ սկզբունքներից է երևի, որ հավաքներին միջին հաշվով մասնակցում էր ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների 1, իսկ լավագույն դեպքում՝ 2%-ը միայն։

Մեզ մնում է միայն ֆիքսել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին (նույնիսկ մեկ տարի առաջ ընդդիմությանը ընտրած) ևս մեկ անգամ փաստեց, որ ռևանշիստ թալանափրկիչները վերադարձի ճանապարհ չունեն։

Իսկ այն պահը, որ Հայկ Մամիջանյանը այս հրաժեշտի հավաքում խոսում էր «Սորոսի հիմնադրամը» փակելու անհրաժեշտությունից ու խոսում էր հոր՝ Գագիկ Ղազինյանի հետ միասին նույն հիմնադրամից մի քանի հարյուր հազար դոլարանոց գրանտներ ստացած Արթուր Ղազինյանի հավանությամբ լի հայացքի առաջ, անկեղծ ասած՝ անչափ նման էր խորտակվող «Տիտանիկ»-ում դեռ նվագող ջութակահարների կադրերին»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման առաջնորդներից ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ վաղվանից վրանները հանվելու են հրապարակից:

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

42 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

2 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

7 hours ago