

Ծանոթացեք. Սա Հայկ Մամիջանյանն է։ Տարիներ առաջ նա անձնական շահի ու կարիերային հաջողությունների ակնկալիքով մտավ ՀՀԿ (դա առանձնապես չէր էլ թաքցնում)։
Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Այսօր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ կասկածում է, որ Բաց հասարակության հիմնադրամը ֆինանսավորվում է Թուրքիայից ու Ադրբեջանից։
Ամբողջությամբ հասկանալով սեփական սկզբունքները ծախելու երևույթի նկատմամբ Մամիջանյանի ակնհայտ լոյալ վերավերմունքը` ուզում եմ մի բան հասկանալ։
Ինձ հետաքրքիր է, թե ըստ Մամիջանյանի, Բաց հասարակության հիմնադրամների գործունեության ստորև թվարկված ոլորտներից ո՞ր մասը կարող էր ֆինանսավորվել Թուրքիայից կամ Ադրբեջանից.
1. Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ու հայկական մշակութային կոթողների վերացման մասին զեկույցը,
2. Արտերկրում Ադրբեջանի հակամարդկային քայլերի մասին բարձրաձայնելը,
3. Հրետակոծությունների տակ ադրբեջանցիների ռազմական հանցագործությունների մասին տեղեկությունների հավաքագրում-փաստագրումը,
4. Հայկական գրադարանների թվայնացումը,
5. Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի ֆինանսավորումը,
6. Մարդու իրավունքների համար պայքարը (այդ թվում` խոսքի ու հավաքների ազատության, որից այդքան լավ այժմ օգտվում է Մամիջանյանը),
7. Ապատեղեկատվության, կեղծ լուրերի դեմ պայքարը, տարբեր լրատվամիջոցների ֆինանսավորումը (այդ թվում` Երկիր մեդիայի),
8. Ընտրակեղծիքների դեմ պայքարը։
Հ.Գ. Ցանկին ավելացրեք ևս երկու գործողություն, որոնց համար ֆինանսավորումը, ըստ ՀՀԿ-ական երիտասարդի, կարող էր գալ թշնամի երկրներից.
9. Սերժ Սարգսյանի` Բադեն-Բադենային վոյաժների մասին լրագրողների հետաքննությունը,
10. Ընտրությունների (2017թ.) ժամանակ 114 տնօրենների կողմից ՀՀԿ-ի համար վարչական ռեսուրսի չարաշահումն ապացուցող հետաքննությունը»,-գրել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…