Այսօր Բրյուսելում հանդիպում կանցկացնի Ուկրաինայի հարցով կոնտակտային խումբը, որին կմասնակցեն մոտ հինգ տասնյակ երկրների ներկայացուցիչներ։ Նիստը վարելու է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Օսթինը նշել է, որ հանդիպման առանցքում կլինեն Ուկրաինայի հրատապ պահանջները։ «Դոնբասում դաժան հրետանային մարտեր են: Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք օրական 150-ից 200 զինվոր են կորցնում մարտերում», – հաղորդում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Օսթինը համակարգում է գործողությունները կոնտակտային խմբի հետ անհրաժեշտ սպառազինություն և տեխնիկա Ուկրաինա հասցնելու համար:

















