Լրահոս 24/7

ՀՀ-ում 2021 թ․ պետական բյուջեի եկամուտներն աճել են․ Տ․ Խաչատրյան

Հայաստանում 2021 թվականին պետական բյուջեի եկամուտներն աճել են՝ պայմանավորված տնտեսության վերականգնման և դրա արդյունքում հարկային եկամուտների աճով: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ տարեկան տնտեսական աճը, որը սկզբնապես ծրագրված էր 3.2 տոկոս, կազմել է 5.7 տոկոս: «Տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով, որոնք ձևավորել են 4 տոկոսային կետը: Աճի կեսն ապահովել են կացության և հանրային սննդի ծառայությունները: Արդյունաբերության աճի ազդեցությունը եղել է 0.8 տոկոսային կետ»,-ասաց նախարարը:

Իսկ գյուղատնտեսության կրճատումը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա: Ընդհանուր աճի ցուցանիշը կրճատվել է 0.2 տոկոսային կետով:

«2021 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են՝ պայմանավորված տնտեսության վերականգնման և դրա արդյունքում հարկային եկամուտների աճով: Բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 1 տրիլիոն 683,8 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ աճելով 7,9 տոկոսով, ճշտված ծրագրի նկատմամբ եկամուտների կատարողականը կազմել է 99,6 տոկոս: Եկամուտների 94,2 տոկոսը ձևավորել են հարկային եկամուտները՝ 1 տրիլիոն 587 միլիարդ դրամ չափով, ինչը 2021 թվականի համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն է»,-ասաց Խաչատրյանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ հարկերն աճել են 14,6 տոկոսով՝ հիմնականում հարկման բազաների, սպառման ու ներմուծման աճի հաշվին, ինչպես նաև դրոշմանիշային վճարների ու խտանյութերի արտահանման տուրքի ներդրման արդյունքում:

Տարվա հարկային եկամուտները մոտ 147 միլիարդ դրամով ավելին էին, քան սկզբնապես պլանավորված է եղել տարվա բյուջեով: Ճշգրտված բյուջեի հարկային եկամուտների ծրագիրը կատարվել է 100,2 տոկոսով:

Նախորդ տարվա 22.4 տոկոսի նկատմամբ հարկերը-ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշն աճել է 0.3 տոկոսային կետով և հասել 22.7 տոկոսի:  

Իսկ ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ապա  կատարողականը գրանցել է վերջին տարիների համեմատությամբ բարձր, ճշտված պլանի նկատմամբ 92.5 տոկոս ցուցանիշ: 2020-ի համեմատությամբ ընթացիկ ծախսերն ավելացել են մոտ 120 մլրդ դրամ կամ 7,2 տոկոսով:

2021-ի արդյունքով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60.3 տոկոս, որը 3.2 տոկոսային կետով բարելավվել է նախորդ տարվա համեմատ:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago