Կրթություն

Մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր 2022» գիտաժողովը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր 2022» գիտաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հայաստանը ներկայումս հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով և բազմաթիվ երկրների հետ համագործակցության տարբեր ձևաչափերով․- ասել է նախարարը։

Նա նշեց, որ պետք է համախմբենք գիտական ներուժն ու զարգացնենք մեր պետությունը։ «Մենք շարունակաբար խորացնելու ենք գլոբալ տնտեսությանն ինտեգրվելու գործընթացները և աշխարհին առաջարկելու ենք մեր մտավոր ունակությունների արգասիքը։ Այս համաժողովը հիանալի հնարավորություն է գիտության և գործարարության փոխգործակցության զարգացման, մտքերի փոխանակման համար»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի ապագան ևս տեխնոլոգիական զարգացման, գիտելիքահենք տնտեսության զարգացումն է։

Քերոբյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը գիտելիքահենք տնտեսության կայացումը համարում է տնտեսության զարգացման ամենակարևոր առաջնահերթությունը։

Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանը, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ։

Միջոցառման նպատակն է փոխգործակցության զարգացումը և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը։

Աղբյուր՝ Արմենպրես

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago