Սպորտ

Ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկցանում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից:

55 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչն եզրափակիչ գոտեմարտում պարտություն է կրել և բավարարվել արծաթե մեդալով:

Լյուդվիգյանը պատանիների ԵԱ-ում, նախքան եզրափակիչ հասնելը, անցկացրել է 3 հաղթական գոտեմարտ՝ առավելության հասնելով լեհ, շվեդ և թուրք մրցակիցների նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վահե Հովհաննիսյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 9:0 հաշվով հաղթելով Շվեդիայի ներկայացուցչին:

Այսօր՝ հունիսի 15-ին, երրորդ տեղի համար կպայքարի 45 կգ քաշային ըմբիշ Սամվել Խաչատրյանը, իսկ Ալեքս Մարգարյանը (51 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր:

Եվրոպայի պատանեկան առաջնությունը կտևի մինչև հունիսի 19-ը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել 10 ըմբիշներ՝ Սամվել Խաչատրյանը (45 կգ), Տիգրան Գալստյանը (48 կգ), Ալեքս Մարգարյանը (51 կգ), Հայկ Լյուդվիգյանը (55 կգ), Գասպար Տերտերյանը (60 կգ), Վահե Հովհաննիսյանը (65 կգ), Արարատ Վարդերեսյանը (71 կգ), Արման Մովսիսյանը (80 կգ), Գրիշա Ոսկանյանը (92 կգ) և Ռաֆայել Թովմասյանը (110 կգ):

Ազատ ոճի պատանեկան հավաքականի կազմում էլ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են Արման Հարությունյանը (45 կգ), Սաշա Պետրոսյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արտավազդ Հարությունյանը (55 կգ), Արման Մուսիկյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ), Պապին Հունանյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը (92 կգ):

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

11 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

11 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

11 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

12 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

12 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

12 hours ago