Վրաստանի կառավարությունը չեղարկել է հանրապետության տարածք ժամանող օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար սահմանին կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական արդյունքով տեղեկանքի կամ պատվաստման լրիվ բուժընթաց անցնելու փաստաթուղթ ներկայացնելու պահանջը:
Որոշումը հրապարակվել է Վրաստանի Օրենսդրական տեղեկագրի կայքում և ուժի մեջ է մտել հունիսի 15-ին: